From Wikipedia, the free encyclopedia
Դանանգի միջազգային օդանավակայան ( վիետ․՝ Sân bay quốc tế Đà Nẵng, (IATA: DAD, ICAO: VVDN), միջազգային օդանավակայան, որը գտնվում է Վիետնամի Դանանգ քաղաքում: Կարողությամբ երրորդ տեղն է գրավում այդ երկրում՝ զիջելով միայն մայրաքաղաք Հանոյի և Հո Շի Մին քաղաքի միջազգային օդանավակայաններին:
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
Վիճակագրություն | |||
Пассажиро- оборот (год) |
1 450 000 (2007) | ||
Կառուցվել է 1930-ական թվականներին ֆրանսիական գաղութային կառավարության կողմից՝ որպես քաղաքացիական օդանավակայան։ Օգտագործվել է որպես ռազմական ավիաբազա ճապոնական զորքերի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆրանսիական զորքերի կողմից՝ Հնդկաչինյան պատերազմի ժամանակ և ամերիկյան զորքերի կողմից՝ Վիետնամի պատերազմի ժամանակ : 1953-1954 թվականներին 2400 մետր երկարությամբ թռիչքուղի է ասֆալտապատվել։
2006 թվականին տարեկան ուղևորահոսքը հասել է 1 միլիոնի։ 2011 թվականին բացվել է նոր տերմինալ՝ տարեկան 4-6 մլն ուղևոր սպասարկելու կարողությամբ[1]: 2015 թվականին տարեկան ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 34,7 տոկոսով և կազմել է 6.722.587[2]: 2020 թվականին շարք է մտել ևս մեկ տերմինալ, որով օդանավակայանի սպասարկման հնարավորությունը հասցվել է տարեկան 10 միլիոն ուղևորի[3]:Ընդ որում՝ ամեն շաբաթ դեպի Հանոյ իրականացվում է 319, դեպի Հո Շի Մին քաղաք՝ 250 թռիչք:
Օդանավակայանը, թեև խիստ սահմանափակ ծավալով, օգտագործվում է նաև Վիետնամի ռազմաօդային ուժերի կողմից[4]: ..
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.