իսպանացի բանաստեղծ, բանասեր From Wikipedia, the free encyclopedia
Դամասո Ալոնսո (իսպ.՝ Dámaso Alonso y Fernández de las Redondas, հոկտեմբերի 22, 1899[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[2] - հունվարի 25, 1990[1][2][4], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի բանաստեղծ, բանասեր, «27 թվի սերունդ»-ի հիմնադիրներից։
Դամասո Ալոնսո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
Վախճանվել է | հունվարի 25, 1990[1][2][4] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, բանասեր, լեզվաբան, համալսարանի դասախոս, թարգմանիչ, գրական քննադատ և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Our Lady of Remembrance College? |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա, Պատմության արքայական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ակադեմիա դելա Կրուսկա, Թագավորական Գալիսիական ակադեմիա[6], International Association of Hispanists? և Թագավորական Գալիսիական ակադեմիա[7] |
Աշխատավայր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Վալենսիայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Էուլալիա Գալվառիետո[9] |
Dámaso Alonso Վիքիպահեստում |
Մեծացել է Աստուրիայում։ Սովորել է Մադրիդի Էլ Ռեկուերդո ճիզվիտական ուսումնարանում։ Ավարտել է Մադրիդի համալսարանը (իրավաբանական և փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետները), ընդունվել պատմական հետազոտությունների կենտրոն, որը գլխավորում էր իսպանական մշակույթի և բանագիտության պատմաբան Ռամոն Մենենդեսը։ Ուսանողության տարիներին ընկերանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Լուիս Բունյուելի, Սալվադոր Դալիի, Վիսենտե Ալեյսանդրեի հետ։ Աշխատակցել է Խոսե Օրտեգա ի Գասետի «Revista de Occidente» ամսագրին, ուսումնասիրում է Լուիս դե Գոնգորայի ստեղծագործությունները, գիտական հրատարակության է պատրաստում Գոնգորայի «Մենության պոեմը» (1927), ակտիվորեն մասնակցում բանաստեղծի 300-ամյա տարելիցի միջոցառումներին։ Հետագայում էլի շարունակում է Գոնգորայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդարձակում է իր ուսումնասիրության շրջանակը և զբաղվում իսպանական գրականության ոսկե դարով (Գարսիլասո դե լա Վեգա, Լոպե դե Վեգա, Ֆրանսիսկո դե Քվեդո և այլք), իսպանական միստիկներով (Լուիս դե Լեոն, Սան-Խուան դե լա Կրուս)՝ կատարելով քնարերգության ոճաբանական վերլուծություններ։ Դասավանդել է Օքսֆորդում, Վալենսիայի և Մադրիդի համալսարաններում։
Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը։ Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է Իսպանական լեզվի թագավորական ակադեմիային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.