From Wikipedia, the free encyclopedia
Դակի Իորդանով (բուլղար․՝ Даки Йорданов Вичев, սեպտեմբերի 13, 1893 կամ սեպտեմբերի 1 (13), 1893, Omurtag, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 5, 1978, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար բուսաբան և դասախոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1947-78)[2]։
Դակի Իորդանով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1893 կամ սեպտեմբերի 1 (13), 1893 Omurtag, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | ապրիլի 5, 1978 (84 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | բուսաբան, համալսարանի դասախոս և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն[1], բուսաբանություն[1], երկրաբուսաբանություն[1], բույսերի աշխարհագրություն[1] և Բույսերի էկոլոգիա[1] |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի բուսաբանական ընկերություն |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[1] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Jordanov |
Daki Yordanov Վիքիպահեստում |
Դակի Իորդանովը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 14-ին Օմուրտագում, Տարգովիշտեի մարզ՝ բազմազավակ և աղքատ ընտանիքում։ Տարրական կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որից հետո ավարտել է Շումենի հողագործական ուսումնարանը։ 1914 թվականին ավարտել է Շումենի գիմնազիան։
1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ ֆլորայի թեմայով հաջող հանձնելով դիպլոմային աշխատանքը և այնտեղ է աշխատել մինչև 1962 թվականը։ 1922 թվականից Սոֆիայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում օգնական է եղել։ 1923 թվականին դարձել է Բուլղարիայի բուսաբանական ընկերության անդամ-հիմնադիր։ 1939 թվականին ընտրվել է դոցենտ, 1945 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1947 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1948 թվականից մինչև 1950 թվականը եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1950 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ռեկտորի տեղակալի, ռեկտորի և պրոֆեսորի պաշտոնները՝ միաժամանակ 1957 թվականից մինչև 1962 թվականը լինելով բույսերի դասակարգման ամբիոնի վարիչ։ 1962 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։
Դակի Իորդանովը մահացել է 1978 թվականի ապրիլի 5-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում։
Ակադեմիկոսի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են եղել Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու այլ երկրների բարձրագույն բույսերի դասակարգմանը, ֆլորիստիկային, բուսաբաշխաբանությանը, էկոլոգիային և աշխարհագրությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.