From Wikipedia, the free encyclopedia
Դալի ավազամուկ, Հայաստանում բնակվող, Կարմիր գրքում հայտնված կենդանի։
Դալի ավազամուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Մկներ (Muridae) |
Ցեղ | Meriones |
Ենթացեղ | Pallasiomys |
Տեսակ | Դալի ավազամուկ (M. dahli) |
Միջազգային անվանում | |
Meriones dahli | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[1]։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) անգլ.՝ «Endangered B1ab(iii)» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE: Տարածվածությունը։ Նախիջևան (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, Թուրքիայի Արալիխյան ավազուտներ։ Արաքս գետի ձախափնյա շրջանում տարածման մակերեսը գնահատվում է մոտ 300 հեկտար։
Հայաստանում հայտնաբերվել է գգ. Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում։ Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել։
Ստենոբիոնտ է՝ տիպիկ պսամոֆիլ։ Հայաստանի սահմաններում ապրելավայրերը կապված են ավազուտային, հիմնականում՝ բլրային, թույլ կապված ավազների հատվածների հետ, ծովի մակարդակից 600–1000 մ բարձրություններում։
Ակտիվ է կլոր տարի։ Ձմռանը ակտիվ է ամբողջ օրվա ընթացքում մնացած ժամանակահատվածում ակտիվությունը մթնշաղագիշերային է։ Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում՝ ջուզգունի կամ թամարիքսային թփուտների առկայությամբ։ Սնվում են աճող տարբեր բույսերով։ Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են։ Սնվում են նաև միջատներով։ Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին–ապրիլի սկզբին։ Մեկ տարում տալիս են մինչև 3 սերունդ։ Ձագերի թվաքանակը՝ 2–7 (ավելի հաճախ՝ 4–6)։
Հազվադեպ, սակավաթիվ տեսակ է։ Հայաստանում պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել։
Մարդու տնտեսական գործունեությունը։ Ենթաարաքսյան պոպուլյացիաների համար՝ նաև գետի վարարումները, որոնք ուժեղացել են՝ կապված կլիմայի փոփոխման հետ։
«Գոռավանի ավազուտներ» արգելավայրում»[2] պահպանվող օբյեկտներից մեկն է։ Անհրաժեշտ է ճշգրտել արդի կարգավիճակը Հայաստանում, արգելել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում» ցանկացած տնտեսական գործունեությունը։ Ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ տեսակի բազմացման և ռեինտրոդուկցման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.