հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Սարգսի Բուրջալյան (նաև՝ Գեորգի Բուջալով , ապրիլի 14, 1869[1][2], Աստրախան, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 10, 1924[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։
Գևորգ Բուրջալյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1869[1][2] |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1924[1][2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն[1] |
Ամուսին(ներ) | Մարգարիտա Սավիցկայա |
Եղել է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանի եղբայրը։
Գևորգ Բուրջալյանը ծնվել է 1869 թվականին, Աստրախանում։ Սովորել է բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1898 թվականից մասնակցել է արվեստի և գրականության կյանքին։ Հետագայում Ստանիսլավսկու թատերախմբի հետ տեղափոխվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, որտեղ խաղացել է 38 դեր։ 1921 թվականին եղել է թատրոնի 4-րդ ստուդիայի ղեկավարը։ Մեծ ներդրում է ունեցել թատրոնի պատմության հավաքագրման և թանգարանի ստեղծման գործում։ Եղել է մի շարք ներկայացումների երկրորդ ռեժիսորը[3]։
Խաղացել է բնութագրային էպիզոդիկ դերեր, աչքի ընկել կատարման վիրտուոզ վարպետությամբ։ Լավագույն դերերից են՝ Վասիլի Շույսկի (Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոանովիչ արքան»), Պաստոր Կոլլին (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ»), Պապ (Իբսենի «Պեր Գյունտ»)։ Մասնակցել է Մոսկվայում հայկական սիրողական ներկայացումներին, իսկ 1909–1910 թվականներին, Օվի Սևումյանի հետ, կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել Սունդուկյանի և Շիրվանզադեի պիեսները։ Կոնստանտին Ստանիսլավսկին բարձր է գնահատել իր անմիջական օգնական Բուրջալյանին, իսկ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն նրան անվանել է Մոսկվաի Գեղարվեստական թատրոնի դրոշակակիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.