Գրեմոլատա (իտալ.՝ gremolada), իտալական համեմունք, որի դասական բաղադրիչներն են սխտորը, մաղադանոսը և կիտրոնի կեղևը[1]։ Երբեմն բաղադրության մեջ ավելացնում են նաև անչոուսներ։

Արագ փաստեր Գրեմոլատա, Ենթատեսակ ...
Գրեմոլատա
Thumb
Ենթատեսակհամեմունք
Առաջացման երկիր Իտալիա
 Gremolata Վիքիպահեստում
Փակել

Հյուսիսային Իտալիայում ինչպես օսսոբուկոն, այնպես էլ գրեմոլատան մատուցում են ճաշատեսակների հետ։ Բացի այդ, գրեմոլատան կարելի է օգտագործել ձկների, բանջարեղենի և ցանկացած մսային ուտեստների հետ։ Այս համեմունքը անհրաժեշտ տարր է համարվում նաև Լոմբարդիական խոհանոցում։

Գրեմոլատան ներառում է քերած կիտրոնի կեղև, չնայած պատրաստման մեջ կարող են օգտագործվել նաև այլ ցիտրուսների կեղևներ, օրինակ՝ լայմի, նարնջի, գրեյպֆրուտի։ Կան նաև գրեմոլատայի տարբերակներ, որոնք ներառում են տարբեր խոտաբույսեր, ինչպիսիք են՝ համեմը, դաղձը, եղեսպակը։ Գրեմոլատայի մեջ կարելի է ավելացնել մանր կտրատած թարմ կծվիչ կամ գլուխ սոխ, քերած պեկորինո պանիր և մայրու ընկույզ։

Գրեմոլատայի դասական բաղադրատոմսը պարունակում է մեկ կիտրոնի մանրացված կեղև, մեկ փունջ մաղադանոս և սխտորի երկու-երեք պճեղ։ Բոլոր բաղադրիչները պետք է մանր կտրատել, մի փոքր աղ ցանել և խառնել։

Համեմունքը պարունակում է փոքր քանակությամբ կալորիաներ, 100 գրամի դիմաց ընդամենը՝ 11[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.