Ֆրեդերիկ Բազիլի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Գուշակը» (ֆր.՝ La tireuse de cartes), ֆրանսիացի նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի վաղ իմպրեսիոնիզմի ոճի նկար։ Նկարում պատկերված է սեղանի մոտ նստած կին՝ առջևում խաղաքարտեր։ Կտավը նկարված է 1869 թվականին, չափերն են 61×46 սմ։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[1]։
Գուշակը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Բազիլ |
տարի | 1869 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Կտավը նկարվել է արվեստանոցում։ Բնորդուհին 1867 թվականին եղել է նաև Բազիլի ընկերոջ՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի [2] «Դիանան՝ որսորդ» (ֆր.՝ Diane chasseresse), իսկ 1868 թվականին՝ Բազիլի «Խոնարհած աչքերով կինը» (ֆր.՝ Jeune fille aux yeux baissés) նկարների բնորդուհին։ Նկարչի կենդանության օրոք կտավը չի ցուցադրվել։ 1935 թվականին ցուցադրվել է Փարիզում, իսկ 1927 և 1941 թվականներին՝ Մոնպելիեում։
Նկարում պատկերված է դարչնագույն շրջազգեստով երիտասարդ կին, որը նստած է սև սեղանի մոտ և նայում է ներքև՝ սեղանին գտնվող խաղաքարտերին։ Կինը մի ձեռքով գլուխն է բռնել, մյուս ձեռքով խաղաքարտերին է դիպչում։ Թվում է, թե ուզում է «կարդալ» իր ապագան։ Գունեղ խաղաքարտերը հակադրվում են նկարի ընդհանուր մոխրագույն երանգին։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Բազիլը ոգեշնչվել է իր ընկերոջ՝ Պոլ Սեզանի դիմանկարներից[3]։ 1870 թվականին Բազիլը այս նկարը պատկերում է իր՝ «Կոնդամին փողոցի արվեստանոցը» կտավում[4]։
Կտավը պատկանել է հեղինակի մոնպելիելցի բարեկամուհուն՝ Ժյուլի-Ֆրանսուազ Մենյե դը Սալինելին։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.