From Wikipedia, the free encyclopedia
Սեղան, բարձրացված հորիզոնական կամ թեք մակերես, նախատեսված նրա վրա առարկաներ դնելու և (կամ) աշխատանք կատարելու, սնվելու, խաղերի, նկարչության, սովորական և ուրիշ գործողությունների համար նախատեսված կահույքագործական արտադրանք[1]։
Մեծ տարածում ունեն ուղղանկյուն մակերեսով և 4 հենակետով (ոտքերով) սեղանները։ Նաև կան շրջան, եռանկյուն, բազմանկյուն երեսով, ինչպես նաև կորագիծ եզրերով։ Հենակների քանակը ևս կարող են լինել տարբեր։ Գոյություն ունեն նաև առանց հենակների սեղաններ (կախովի, ծալովի և այլն)։ Սեղանները կարող են ունենալ ինչպես հարթ, այնպես էլ թեք հարթություններ (այդ թվում կառավարվող թեքությամբ)։
Սեղանները կարող են ունենալ նաև դարակներ և հավելյալ մակերես տարբեր առարկաներ, այդ թվում սեղանի գործիքներ և սեղանի համար նախատեսված այլ առարկաներ պահպանելու համար։
Սեղանները կարող են ինել ձևափոխվող, օրինակ ծալվող և շարժական մակերեսով (շարժական սեղաններ), հնարավոր է փոխել նրա ֆունկցիոնալ նշանակությունը և (կամ) չափերը տարբեր դետալներ (տարրեր) ձևափոխելով ։ Սեղանները պատրաստում են փայտից, երկաթից, ապակուց և այլ նյութերից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.