From Wikipedia, the free encyclopedia
Գումարտակ (այլ անվանում՝ «Մահվան գումարտակ»), լիամետրաժ դասական ֆիլմ՝ նվիրված կանանց մահվան գումարտակին, որն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ֆիլմը կինովարձույթի է հանձնվել 2015 թվականի փետրվարի 20-ի։
Գումարտակ ռուս.՝ Батальонъ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմկիտրի Մեսխիև |
Պրոդյուսեր | Իգոր Ուգոլնիկով, Ֆեոդոր Բոնդարչուկ և Վյաչեսլավ Մուրուգով |
Սցենարի հեղինակ | Իլյա Ավրամենկո |
Դերակատարներ | Մարիա Արոնովա, Մարիա Կոժևնիկովա, Իրինա Ռախմանովա և Մարատ Բաշարով |
Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
Կինոընկերություն | Art Pictures Studio |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 10 000 000 $ |
Շահույթ | 8 903 193 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ 1917 թվականի ամռանը կանանց մահվան առաջին խմբի ստեղծման մասին, որը ղեկավարում էր ենթասպա, հետո փոխտեղակալ Մարիա Բոչկարյովան։ Բազմակողմանի պատրաստվածությունից հետո կին֊զինծառայողները 1917 թվականի հունիսի 21-ին մեկնում են Արևմտյան ռազմաճակատ, Բելառուս, որտեղ տեսնում են թե ինչ քաոս և անկարգություն է տիրում ռուսական զորքերում։
Գաղափարը ծագել է «Բրեստի ամրոց» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Պրոդյուսեր Իգոր Ուգոլնիկովը, հետաքրքրված Հայրենական մեծ պատերազմի պատմությամբ, մտածեց ցույց տալ Բրեստի կայազորի կանանց ճակատագիրը, որոնք գերի են վերցվել։ Արդյունքում նրանք այդ մտքից հրաժարվեցին, սակայն այն վերածվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց բաժին ընկած ճակատագրի սյուժեի, երբ պատմության մեջ առաջին անգամ ռազմական ստորաբաժանումներում կանայք միավորվել են՝ կազմելով Մարիա Բոչկարյովայի կանանց մահվան գումարտակը[1]։
Ֆիլմը նկարահանվել է Պսկովի շրջանում (գյուղ Բուգրովո և Լասկովսկոյե բնավայրում) 2013 թվականի աշնանը և Սանկտ Պետերբուրգում՝ 2014 թվականի գարնանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.