Երուսաղեմի թագավոր From Wikipedia, the free encyclopedia
Գոդֆրուա IV Բուլյոնցի , նաև Գոդֆռուա դը Բուլյոն (ֆր.՝ Godefroi de Bouillon, հոլ.՝ Godfried van Bouillon, 1060[3][4][5], Բոլուն սյուր Մեր, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 18, 1100[6][7], Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն), Բուլյոնի կոմս (1076-1096), Ներքին Լոթարինգիայի հերցոգ (1087-1096)։ 1096-1099 թվականներին Առաջին խաչակրաց արշավանքի նախաձեռնողներից մեկը, Երուսաղեմի գրավումից հետո դառնում է Երուսաղեմի թագավորության առաջնորդը։ Հրաժարվելով թագադրվել այն քաղաքում, որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ Գոդֆրուան ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը (լատին․՝ Advocatus Sancti Sepulchri)։
Գոդֆրուա Բուլյոնցի Godefroi de Bouillon | |||
| |||
---|---|---|---|
1076 - 1096 | |||
Նախորդող | Գոդֆրուա III | ||
Հաջորդող | Կոմսությունը վաճառվում է Լյոժի Եպիսկոսպոսությանը | ||
| |||
1087 - 1100 | |||
Նախորդող | Կոնրադ | ||
Հաջորդող | Հենրիխ I | ||
| |||
1099 - 1100 | |||
Նախորդող | նորաստեղծ պաշտոն | ||
Հաջորդող | Բալդուին I | ||
Մասնագիտություն՝ | միապետ և գրող | ||
Ազգություն | Ֆրանսիացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1060 թ. | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | հուլիսի 18, 1100 | ||
Վախճանի վայր | Երուսաղեմ | ||
Թաղված | Սուրբ Հարության տաճար | ||
Դինաստիա | Բուլյոնյան ընտանիք | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն և Սրբազան Հռոմեական կայսրություն | ||
Հայր | Eustace II, Count of Boulogne?[1][2] | ||
Մայր | Ida of Lorraine?[1] | ||
Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին, ով այդ ժամանակ արդեն Լոթարինգիայի հերցոգ էր, իր եղբայրներ՝ Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը։ Նրանց ընկալում էին որպես՝ Հռոմի Պապի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազարանոց հեծելազորից և 70 հազարանոց հետևակից։ Մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուան վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը, այդ թվում՝ Բուլյոնի կոմսությունը[8].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի հասնեն Հունգարիայի բնակիչների հետ, ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ Բելգրադից ոչ հեռու Գոդֆրուան հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և նրանց հետ դաշինք կնքեց։ Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին` նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ` Կոստանդնոպոլիս։ Սակայն Գոդֆրուան հրաժարվեց, և 1096 թվականի դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[9]։ Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը, կայսրը որոշեց վերականգնել սննդի մատակարարումը։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուան համաձայնության եկան. Գոդֆրուան երդմնակալեց Ալեքսիոսին ու փոխարենը մեծ գումար ստացավ։ Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները, Գոդֆրուան շարժվեց դեպի Նիկեա։ Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին՝ առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոդֆրուան։
1099 թվականի հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուան ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը։ Արքա դառնալուց հետո Գոդֆրուան սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը։ Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն։ Ըստ իբն ալ-Կալանիսի՝ նա զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլերայից 1100 թվականին։
Գոդֆրուա Բուլյոնցու զինանշանը իրենից ներկայացնում է արծաթյա դաշտի վրա ոսկեգույն երուսաղեմյան խաչ (Т-աձև ճյուղավորված ծայրերով խաչ), չորս փոքր խաչերով շրջապատված։ Նման գույները խախտում էին գերբագիտության բոլոր կանոնները, ըստ որի՝ մետաղը մետաղի և էմալը էմալի վրա դնելը անթույլատրելի է։ Երուսաղեմի գրավումից հետո նման զինանշանի ստեղծման նպատակը խաչակրաց արշավանքների կազմակերպան գործում Գոդֆրուայի ներդրած ջանքերը արտացոլելն էր։ Հետագայում երուսաղեմյան խաչը դարձավ քրիստոնեության նշաններից մեկը։
Ըստ Աննա Կոմնենոսը իր «Ալեքսականում» Գոդֆրուաինն նկարագրում է, որպես՝ «մեծահարուստ մարդ, ով հպարտանում էր իր ազնվատոհմությամբ, խիզախությամբ և իր տոհմի մեծությամբ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.