Գյուստավ Ռու
շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լուսանկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Գյուստավ Ռու (ֆր.՝ Gustave Roud, ապրիլի 20, 1897(1897-04-20)[1][2][3][…], Սեն Լեժե - նոյեմբերի 10, 1976(1976-11-10)[1][4][2][…], Կարուժ), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լուսանկարիչ։
Գյուստավ Ռու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1897(1897-04-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Լեժե |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1976(1976-11-10)[1][4][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Կարուժ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և լուսանկարիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Պարգևներ |
Գյուստավ Ռուն ծնվել է 1897 թվականին Սեն-Լեժյեում։ Սովորել է Լոզանում։ Նա թարգմանել է Ֆրիդրիխ Հյոլդեռլինի, Նովալիսի, և Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունների ֆրանսերենի հիանալի տարբերակները, համագործակցել է «Վոդական տետրակներ» խմբագրության և «Ռոմանական ամսագրի» հետ։
Ռուն իր կյանքի մեծ մասն ապրել է Օժորայի իր տանը՝ մենության մեջ։ Կարելի է ասել, որ բանաստեղծությունները, որ նա հրատարակում էր բազմաթիվ ժողովածուներում, նրա միակ կիրքն էին, որը նա կարող էր կիսել ընկերների՝ Ռամյուի, Էռնեստ Անսերմետի, Ռընե Օբերժոնուայի և իր կրտսեր եղբոր՝ Մորիս Շապայի հետ։
1927 թվականին գրված «Հրաժեշտից» մինչև 1967 թվականին գրված «Ռեքվիեմը», Գյուստավ Ռուի քնարական աշխատությունն ամբողջանում է։ Այնուհետև նա հրատարակում է 6 ժողովածու և մեծ թվով արձակ պոեմներ։ «Ռեքվիեմից» հետո լույս է տեսնում «Կորած գյուղը», որ նրա հուշերն են հին գյուղական կյանքի մասին։
Գյուստավ Ռուն մահացել է Կարուժում 1976 թվականին։ Նրա ընկերների կողմից ստեղծվել է մի միություն, որը հրատարակել է Գյուստավ Ռուի «Տետրերը»՝ կազմված հեղինակի անտիպ գործերից[5]։