Գյուլիստան (Շահումյանի շրջան)
գյուղ From Wikipedia, the free encyclopedia
գյուղ From Wikipedia, the free encyclopedia
Գյուլիստան (հնում կոչվել է Վարդուտ), հայկական գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[3]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Գյորանբոյի շրջանի բնակավայր[4]։
Ավերված բնակավայր | ||
---|---|---|
Գյուլիստան | ||
Վարդուտ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Գերանբոյի շրջան, Ելիզավետպոլի գավառ և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ) | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Խոսվող լեզուներ | Մինչև 1992թ․-ը՝ հայերեն | |
Բնակչություն | Նախկինում՝ հայեր, Ներկայում՝ չունի մարդ (0) | |
Ազգային կազմ | Մինչև 1992թ․-ը՝ միայն հայեր | |
Կրոնական կազմ | Մինչև 1992թ․-ը՝ հայ առաքելական | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | - | |
| ||
Ունի բազմադարյա պատմություն։ Հանդիսացել է շրջանի պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղերից[2]։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[5]։
Բնակավայրի հին անվանումներից մեկը Վարդուտ է։ Այդ մասին հիշատակված է 1466 թվականին գյուլիստանցի գրիչ Հակոբը «Մաշտոցի» հիշատակարանում, որտեղ գրված է, որ գյուղի հնագույն անունը «Վարդուդ» է[2][6][7]։
Անվանումը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Վարդերի պարտեզ, Վարդաստան։ Ներկայումս գյուղը բնակեցված չէ և գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանի շփման գծում։
1992 թվականի ամռանը, Գորանբոյ գործողության արդյունքում, Գյուլիստան գյուղը մնաց Ադրբեջանի վերահսկողության գոտում։ Այդ պատճառով գյուղի ողջ բնակչությունը ստիպված էր լքելու հայրենի բնօրրանը։ 1992 թվականի մարտի 3-ին Մի-26 ուղղաթիռը, որը Գյուլիստանից դեպի Հայաստան էր տեղափոխում կանանց և երեխաների, հրթիռակոծվել է Քարվաճառի շրջանում (տես` Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը)։
Գյուլիստան գյուղից հարավ՝ Ինջա գետակի աջ ափին՝ ժայռաբլրի վրա, գտնվում է Գյուլիստանի բերդը, որը 17-րդ դարից եղել է Գյուլիստանի մելիքության նստավայրը։ Տեղական իշխաններն ու մելիքները սեպաձև ժայռի բնական պաշտպանական հարմարություններին ավելացրել են բարձր բերդապարիսպ և ժայռը դարձրել անառիկ ամրոց։ Պարսպի ներսում պահպանվել են հին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակները, ինչպես նաև դեպի գետն իջնող ստորգետնյա գաղտնի անցուղին։ Բերդը Մելիք-Բեգլարյանների տոհմական նստավայրն է եղել։
Համաձայն Գյուլիստանում և հարակից տարածքներում նյութական մշակույթի բազմադարյան հուշարձանների ուսումնասիրությունների՝ այն հայաբնակ է եղել առնվազն վաղ միջնադարից[2]։
Բնակչության թվաքանակի վերաբերյալ ստույգ վկայություններ հայտնի են 18-րդ դարից։ Այդպիսի վկայություններից է 1726 թվականի մայիսի 24-ին կազմված վկայագիրը, որտեղ ներկայացված է գյուղի 31 տների ցանկը (Գևորգի որդի Աբրահամ յուզբաշի, Ղուկասի որդի Գրիգոր, Տեր Մելիքսեթի որդի Թամրազ, Սարգսի որդի Նավասարդ, Մովսեսի որդի Միրզախան, Հախնազարի որդի Ալլահվերդի, Աղասի որդի Ղազար, Հակոբի որդի Մկրտիչ, Պաղի որդի Մռավղուլ, Կոկջի որդի Մելքում, Մանուչարի որդի Գրիգոր, Ավագի որդի Պապ, Ավագի որդի Հաթամ, Սարգսի որդի Ներսես, Վանեսի որդի Եղիա, Արիստակեսի որդի Ներսես, Տեր Ղազարի որդի Հակոբ, Վանեսի որդի Մխիթար, Վանեսի որդի Պապ, Մեհրաբի որդի Զալ, Վանեսի որդի Սարգիս, Բայանդուրի որդի Ներսես, Աղաբեկի որդի Ղարիբ, Ղազարի որդի Խաչատուր, Ալեքսանի որդի Նավասարդ, Սարգսի որդի Բաղդասար, Բարղամի որդի Այտին, Վանեսի որդի Մարտիրոս, Աղաբեկի որդի Պետրոս, Աթաբեկի որդի տեր Հովհաննես, Տեր Մելիքսեթի որդի Մարկոս)[2][13][14]։
Համաձայն Գյուլիստանի բնակիչ Զինավոր Մեղրյանի ուսումնասիրություների՝ 18-րդ դարում այնտեղ բնակվում էին Բեգլարյան, Ասկարյան, Մեղրյան, Հըթամանք (Ստեփանյաններ), Կոսունց, Հովսեփյան (Սաղաթելյաններ), Իրիցանց (Ավանց) և Դփանանց (Մակյան, Ստեփանյան) ազգատոհմերը[2][15]։
1780-ական թվականների երկրորդ կեսին Արցախից և Գարդմանքից դեպի Թիֆլիսի նահանգ հայերի գաղթի նախօրեին Գյուլիստանն ուներ 700 տուն։ Գաղթած բնակչությունից 1817 թվականին միայն 25 ընտանիք է վերադարձել Գյուլիստան[2][16]։
1894 թվականին «Նոր-Դար» պարբերականը գրել է, որ գյուղն ունի 40 տուն, իսկ նախկինում եղել է 800 տուն[2][17]։
Հայտնի է, որ Նորաշեն գյուղի բնակչության նախնիները Գյուլիստան գյուղից էին[2][18]։ Գյուլիստանից էին սերում նաև Գետաշենում հաստատված և այն մելիքանիստ կենտրոն դարձրած Մելիք-Մնացականյանների տոհմը[2][19]։
19-րդ դարի 80-ական թվականների վերջերին Գյուլիստանի բնակչության մի մաս բնակություն է հաստատել Նուխի քաղաքում[2][15]։
Գյուլիստանի բնակչության մասին հստակ վիճակագրական տվյալներ սկսել են հավաքագրվել 1830-ական թվականներից[2]։
Գյուլիստանում են ծնվել.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.