From Wikipedia, the free encyclopedia
Գծային Ա, մեկն է ներկայումս չկոդավորված երկու գրային համակարգերից` օգտագործված անտիկ Հունաստանում (Կրետեի հիերոգլիֆներ)։ Գծային Ա-ն եղել է հիմնական գիր` օգտագործված պալատական և կրոնական գրություններում Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Այն հայտնաբերվել է հնագետ Արթուր Էվանսի կողմից և հիմքն է գծային Բ-ի, որն ավելի ուշ օգտագործվել է Միկենյան քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Գծային Ա-ն հայտնաբերվել է Կրետեում և Հունաստանի այլ վայրերում, նաև Թուրքիայում և Իսրայելում։
Գծային Ա | |
---|---|
Տեսակ | վանկային գիր, undeciphered writing system?, Կրետական գիր, հին լեզու, միատառ այբուբեն, logographic writing system? և բնագիր |
Ժառանգված համակարգ | Կրետեի հիերոգլիֆներ |
Նախորդ | Կրետեի հիերոգլիֆներ[1] |
Հաջորդ | Linear B? |
ISO 15924 | Lina |
Linear A Վիքիպահեստում |
Հայտնաբերվել է գծային Ա-ով սալիկների 1427 օրինակ` 7362-7396 նշաներով։ Եթե օրինակները մասշտաբայնացվեն, կլինի ընդամենը մեկ էջ[2]։ Գծային Ա-ն ունեցել է հարյուրավոր նշաներ։ Դրանք ունեցել են գաղափարական և իմաստաբանական նշանակություն և ձևով նման են եղել գծային Բ-ին։ Ենթադրվում է, որ դրանք վանկային նշաններ են` նման գծային Բ-ին։ Գծային Ա-ն և Գծային Բ-ն նման են 80%-ով։ Գծային Ա-ի լոգոգրամները եզակի են[3][4]։ Տարբերությունը ձայնային արժեքների միջև տատանվում է 9-13 %-ով։ Գծային Ա-ն հիմնականում գրվել է ձախից աջ ուղղությամբ, բայց երբեմն հանդես է եկել աջից ձախ գրությամբ։ Ունեցել է մի հետաքրքիր առանձնահատկություն. դա այն է, որ արձանագրվել են նաև թվերը։ Ամենաբարձր թիվը, որ գրառվել է, 3000-ն է, բայց կան հատուկ նշաններ, որոնք ցույց են տալիս կշիռներ։ Ըստ Լիզ Շոեփի` Գծային Ա-ով մակագրված սալիկները հիմնականում հայտնագործվել են Կրետեի երեք վայրերից[5]։ Հայա Տրիադա Մեսարայում հայտնաբերվել է 147 սալիկ, Զագրոսում, հեռավոր արևելքի նավահանգիստ-քաղաքում` 31 սալիկ և Քանիայում` կղզու հյոսիս-արևմտյան նավահանգիստ-քաղաքում` 94 սալիկ։ Մինչև 1973 թվականը Կրետե կղզուց դուրս միայն մեկ սալիկ էր հայտնի Քեայում[5]։ Արձանագրություններ են հայտնաբերվել նաև այլ վայրերում։ Ըստ Ֆինկելբերգի` գտնված մակագրությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, արված են տեղական մակարդակով։ Այդ մասին վկայում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են նյութի բովանդակությունը, որի հիման վրա արված է մակագրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.