From Wikipedia, the free encyclopedia
Գիմլի (անգլ.՝ Gimli), թզուկ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը, Մատանու եղբայրության անդամ։
Գիմլի | |
---|---|
Տեսակ | թզուկ |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ստեղծագործություն | «Մատանիների տիրակալը» |
Առաջին հիշատակում | «Մատանիների տիրակալը» |
Ներկայացված է | Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն, Մատանիների տիրակալը. Երկու ամրոց, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը և Appendices of The Lord of the Rings? |
Մասն է | Մատանու եղբայրություն |
Սեռ | արական |
Ազգություն | թզուկ |
Բնակության վայր | Կապույտ լեռներ Էրեբոր Ագլարոնդի քարանձավներ |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Տարիք | անհայտ |
Ծննդյան տարեթիվ | Ե. Դ. 2879 թվական |
Մահվան տարեթիվ | անհայտ |
Մահվան վայր | անհայտ |
Ընտանիք | Գլոյն (հայր) |
Հարստություն | Durin's folk? |
Կոչում | Ագլարոնդի ղեկավար |
Դերը կատարել են | Ջոն Ռիս Դևիս |
Երկիր | Միջերկիր |
Gimli Վիքիպահեստում |
Հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի Գիմլի անունը։ Ըստ Թոլքինի՝ այն կարող է առաջացած լինել «գիմ» բառից, որը հին սկանդինավյան պոեզիայում նշանակում է «կրակ»[1][2]։
Գիմլին պատկանում է թզուկների ամենահին՝ Երկարամորուքների ռասային, որոնք Կազադ-Դումայի առաջին բնակիչներից են, և հանդիսանում է Դուրինի կրտսեր գծի ժառանգորդ։ Նրան թույլ չեն տվել մասնակցել Էրեբորի արշավին, քանի որ թզուկի համար նա դեռ շատ փոքր էր՝ ընդամենը 62 տարեկան[3]։ Այն բանից հետո, երբ թզուկները վերադարձրին Միայնակ Լեռը, Գիմլին հոր հետ սկսեց ապրել Էրեբորում։
Ե. Դ. 3018 թվականին Գիմլին հոր՝ Գլոյնի հետ ուղևորվեց դեպի Ռիվենդել՝ մասնակցելու Էլրոնդի խորհրդին։ Խորհրդում նա ընտրվեց Մատանու եղբայրության անդամ, և 3018 թվականի աշնանը խմբի հետ ուղևորվեց դեպի հարավ։ Ճանապարհին նա և Լեգոլասը ամուր ընկերություն հաստատեցին։
Մատանու Պատերազմից հետո Էրեբորի թզուկների հետ տեղափոխվեց Ագլարոնդի քարանձավ և այնտեղ սկսեց ղեկավարել նրանց։ Արագորնի մահից հետո՝ Չ. Դ. 120 թվականին նա Ծով մեկնեց Լեգոլասի հետ միասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.