մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Գիլյերմո դել Տորո Գոմես (իսպ.՝ Guillermo del Toro Gómez, հոկտեմբերի 9, 1964[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող։ 2007 թվականին «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի համար դարձել է «Օսկար»֊ի մրցանակակիր «Լավագույն օրիգինալ սցենար» և «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգերում[11]։
Գիլյերմո դել Տորո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 9, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն՝ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, visagiste, դիմահարդար և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0868219 |
Գիլյերմո դել Տորոն ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 9-ին Գվադալախարայում (Խալիսկո, Մեքսիկա)[12]։ Կրթություն է ստացել Գիտությունների ինստիտուտում (Instituto de Ciencias), դաստիարակվել է տատիկի կողմից, ով պահպանողական կաթոլիկ էր[13]։ Ֆիլմերի արտադրությամբ դել Տորոն հետաքրքրվել է դեռևս պատանի տարիքից։ Հետագայում նա սովորել է դիմահարդարման ու էֆֆեկտների վարպետությունը Դիկ Սմիթից, ով «Սատանա քշողը» ֆիլմի հատուկ էֆֆեկտների հեղինակն է։ Դել Տորոն մոտավորապես 10 տարի դիմահարդար է աշխատել, 1980-ականների սկզբին ստեղծել է հատուկ էֆֆեկտների իր կազմակերպությունը[14]։ Միևնույն ժամանակ զբաղվում էր պրոդյուսերությամբ և մեքսիկական հեռուստահաղորդումների ռեժիսորն էր։ Նա նաև Գվադալախարում Մեքսիկական կինոփառատոնի հիմնադիրներից մեկն է։
Դել Տորոն առաջին հաջողությանն է հասել 1993 թվականին, երբ «Քրոնոս» ֆիլմի համար 9 պարգև է ստացել Մեխիկոյի ակադեմիայի կողմից։ Հիմնականում այս հաջողության շնորհիվ Դել Տորոն ստեղծում է իր առաջին հոլիվուդյան ֆիլմը` «Մուտացիաներ»-ը (1997) և Մեխիկո վերադառնալով հիմնում է իր «Տեկիլա Գանգ» պրոդյուսերական ընկերությունը[14]։
Հաջորդ ֆիլմը «Սատանայի ողնաշար»-ն էր, որը պատմում է Իսպանական քաղաքացիական պատերազմի ուրվականի մասին։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների ու հանդիսատեսի կողմից։ Դել Տորոն կրկին վերադառնում է Հոլիվուդ։ 2002 թվականին նա դառնում է «Բլեյդ 2» ֆիլմի ռեժիսորը, որտեղ գլխավոր դերակատարտ Ուեսլի Սնայփսն էր։
2009 թվականի հունիսին Չակ Հոգանի հետ համատեղ լույս է ընծայում «Լարում։ Սկիզբ» գիրքը, որը պատմում է վամպիրիզմի` որպես վիրուսային վարակի մասին։ Գրքում արծածվում են նաև հեղինակի համար ավանդական թեմաները, ինչպիսիք են ամբողջատիրական համակարգերի (տվյալ դեպքում` նացիզմի) և աշխարհի մութ կողմի փոխհարաբերության թեմաները։ Աշխարհների միջև երեխա-ուղեկցողի թեման ևս առկա է վեպում[15]
«Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Նեբուլա» մրցանակաբաշխության պարգևի[16]։
Ես չեմ կարող գլուխ գովալ, սակայն մի օր ես կստեղծեմ մեկ ֆիլմ, և դա կլինի այն ֆիլմը, որը ես եմ ցանկանում։ Գիտես, մարդիկ ասում են` «Ես ավելի ՛շատ սիրում են քո իսպանալեզու, քան թե անգլալեզու ֆիլմերը, քանի որ դրանք անձնական չեն», իսկ ես ասում եմ. «Գրողը տանի, դու սխալ ես»։ «Հելբոյն» ինձ համար նույնքան անձնական է, որքան «Ֆավնի լաբիրինթոսը»։ Դրանք միանգամայն տարբեր են, և այո, իհարկե, դու կարող ես մեկն ավելի շատ սիրել, քան մյուսը։ մեկը կարող է առավել պարզունակ թվալ։ Բայց դրանք իրականում միևնույն ֆիլմի մասն են։ Դու միայն մի ֆիլմ ես նկարում։ Ալֆրեդ Հիչքոք մի ֆիլմ է նկարահանել իր ամբողջ կյանքի ընթացքում։
Ամուսնացել է Լորենցա Նյուտոնի հետ, որը մեքսիկացի երգիչ Գվադալուպե Փինեդայի զարմուհին է։ Նրանք սկսել են հանդիպել, երբ երկուսն էլ սովորում էին Գվադալախայի գիտության ինստիտուտում։ Այժմ ապրում է Ագուրա Հիլզում, Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) իր կնոջ և երկու աղջիկների` Մարիանայի և Մարիսայի հետ[17](իսպ.): Բացի իր բնակելի տնից, դել Տորոն առանձին տուն ունի հատուկ իր գրքերի, արվեստի պաստառների և իր աշխատանքին պատկանող այլ պարագաների համար։ Այս առթիվ ռեժիսորն ասում է. «Մանկության տարիներին ես երազում էի մի տուն ունենալ, որտեղ գաղտնի նյութեր կլինեին, իսկ մի սենյակում 24 ժամ անձրև կգար։ 40 տարեկանում երազանքն իրականացնելն ինձ թույլ է տալիս ինձ նորից 7 տարեկան զգալ»[18]։
2007 թվականին տված հարցազրույցում դել Տորոն բնութագրել է իր քաղաքական հայացքները որպես «չափազանց քիչ լիբերալ»։ Նա նշել է, որ իր շատ ֆիլմերի բացասական կերպարները, ինդուստրիալիստը «Քրոնոս»-ում, նացիստները «Հելբոյ»-ում, ֆրանկոիստները` «Ֆավնի լաբիրինթոս»-ում, ունեն մեկ ընդհանուր գիծ` ամբողջատիրությունը։ «Ես ատում եմ համակարգը։ Ես ատում եմ ցանկացած սոցիալական, կրոնական կամ տնտեսական բռնատիրությունը»[19]
2010 թվականին հարցազրույցի ժամանակ դել Տորոն նշել է, որ ինքը տեսախաղերի սիրահար է և բնութագրել է դրանք որպես «ժամանակի կատակերգական գրքեր»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.