From Wikipedia, the free encyclopedia
Գիլբերտ Բուկենյա (անգլ.՝ Gilbert Bukenyaօգոստոսի 5, 1949[1], Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա), Ուգանդայի պետական և քաղաքական գործիչ։ 2003 թվականի մայիսի 23-ից մինչև 2011 թվականի մայիսի 23-ը զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը[3]։ 1996 թվականից Ուգանդայի խորհրդարանում ներկայացրել է Բուսիրո ընտրատարածքը[4]։ 2008 թվականին լույս է տեսել նրա «Խճճված միջանցքներ դեպի իշխանություն» ինքնակենսագրությունը[5]։
Գիլբերտ Բուկենյա | |
Կուսակցություն՝ | Ազգային դիմադրության շարժում |
---|---|
Կրթություն՝ | Makerere University School of Medicine?, Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց և Մակերերեի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | բժիշկ, քաղաքական գործիչ, գործարար, public health scientist և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | օգոստոսի 5, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Պարգևներ |
Ծնվել է 1949 թվականի օգոստոսի 5-ին, Բուսիրոյի շրջանում գտնվող Լվանթամա գյուղում (ներկայումս Վակիսո շրջան), Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհին։ 1982 թվականին ստացել է հանրային առողջապահության դիպլոմ Լոնդոնի Հանրային առողջապահության թագավորական ինստիտուտում։ Ստացել է նաև Մեծ Բրիտանիայի հիգիենայի և արևադարձային բժշկության Լոնդոնի դպրոցի գիտությունների մագիստրոսի աստիճան և Քվինսլենդի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]՝ «Պապուա Նոր Գվինեայի արվարձանային բնակչության շրջանում մինչև հինգ տարեկան երեխաների լուծի համաճարակաբանություն» թեմայով[6]։
Գիլբերտ Բուկենյան վերադարձել է Ուգանդա՝ որպես բժշկության պրոֆեսոր և նշանակվել Մակերերի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան՝ զբաղեցնելով այդ պաշտոնը 1994-1996 թվականներին։ 1996 թվականին զբաղվել է քաղաքականությամբ և ընտրվել Բուսիրոյի շրջանի խորհրդարանի անդամ (պատգամավոր)։ Եղել է նաև Ուգանդայի դիմադրության ազգային շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում նրան հաջողվել է լիցքաթափել լարվածությունը, որը կուտակվել էր նախագահ Յովերի Մուսևենիի և իշխող դիմադրության ազգային շարժման այլ առաջնորդների միջև։ Այնուհետև եղել է Բուգանդայի տարածաշրջանում Դիմադրության ազգային շարժման նախագահը։ Հետագայում դարձել է առևտրի և արդյունաբերության պետական նախարար, իսկ հետո նշանակվել է նախագահին կից նախարարի պաշտոնում։ 2003 թվականին դարձել է փոխնախագահ՝ փոխարինելով Սպեկիոզա Կազիբվեին, որն այդ ժամանակ զբաղվել է իր ամուսնալուծության գործընթացով։ Ավելի ուշ առաջադրվել էր դիմադրության ազգային շարժման գլխավոր քարտուղարի պաշտոնում և պարտվել Ամամե Մբաբազիին[4]։
Ամուսնացած է բժիշկ Մարգարետ Բուկենայի հետ, որը 1970-ական թվականների սկզբին եղել է Մակերեի համալսարանի իր համակուրսեցին։ Կաթոլիկ եկեղեցու անդամ է։ 2005 թվականին զարմացրել է քաղաքական մեկնաբաններին՝ հայտարարելով, որ կառավարությունը վերահսկվում է մաֆիայի կողմից։ «Daily Monitor»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մաֆիան նախատեսում է հեռացնել իրեն պաշտոնից և դա կապված է նրա աճող ժողովրդականության և Ուգանդայի հզոր կաթոլիկ եկեղեցու մոտ լինելու հետ։ Ասվել է, որ նա սիրում է լողալ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նրան վերագրում են Ուգանդայի բրնձի աճեցումը բարձունքներում, որը Ուգանդայում նաև հայտնի է «NERICA» անունով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.