Գիգանտոմաքիա (հին հունարեն՝ γιγαντo-μαχια), աստվածների կռիվը գիգանտների հետ։

Thumb

Հին Հունաստանի ամենատարածված առասպելներից, հին աշխարհի քանդակագործության սիրված սյուժեներից մեկը։ Գիգանտոմաքիայի հոյակապ տեսարաններ պահպանվել են Պերգամյան թագավորության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ՝ Բերղամա քաղաք Թուրքիայում) կառուցված Զևսի զոհարանի ֆրիզի վրա։ Զոհարանը հայտնաբերվել է 1870 Հումանի կատարած պեղումների ժամանակ և պահպանվել Բեռլինի Պերգամոն թանգարանում։ Մարմարյա զոհարանը կառուցվել էր մ.թ.ա. 2–րդ դարում։ Այն ունի գրեթե քառակուսի ձև (36,44x34,20 մ), բարձրությունը ավելի քան 9 մ։ Գիգանտոմաքիա պատկերող մոնումենտալ ֆրիզն ունի մոտ 120 մ երկարություն։ 20 աստիճան ունեցող սանդուղքը տանում է երկրորդ դստիկոն, որտեղ գտնվում է փոքր ֆրիզը, որի վրա պատկերված է Տելեփոսի մասին առասպելը։ 115 մարմարե սալերից բաղկացած մեծ ֆրիզից պահպանվել են մինչև 50 աստվածների և նույնքան գիգանտների քանդակներ։ Գիգանտոմաքիայի հետ աստվածների մարտի տեսարանները լի են դրամատիզմով ու պաթոսով. վարակում են ակնառու ռեալիզմով և առասպելի փիլիսոփայական ընդհանրացման խորությամբ։ Զոհարանը պատկանում է անտիկ արվեստի առաջնակարդ հուշարձանների շարքին, հռոմեական շրջանում այն համարվել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը[1]։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.