From Wikipedia, the free encyclopedia
Տելեփոս (հին հունարեն՝ Τήλεφος — «հեռուն լուսավորող»), հունական դիցաբանության մեջ[1] Հերակլեսի և Ավգեի[2] որդին։ Պատկանում էր հերակլիդների տոհմին։ Այսինքն Հերակլեսի որդիներից՝ հիմնադրած մի շարք քաղաքներ։ Անունը մոտ է անատոլիական Աստված Տելեպինայի[3] անվանը։
Վախենալով իր հորից՝ Ավգեն թաքցնում է իր որդուն Սուրբ կույս Աթենասի սրբավայրում, որի հետևանքով նա պատժել է երկրին ժանտախտի միջոցով։
Տելեփոսին նետում են ճանապարհի վրա Արգոսում, Պարֆենիա լեռան լանջին։ Այստեղ նրան կերակրում է եղջյուրավոր եղնիկը, նվիրված Արտեմիսին[4]։
Տելեփոսի մորը ուզում էին սպանել, բայց նա փրկվում է՝ մեկնելով Միզիյա (մեկ այլ վարկածի, մայր ու որդի թռնում են ծովը և լողալով հասնում Միզիյա), որտեղ ամուսնացել է Տեվֆրանտի հետ։
Ըստ այլ լեգենդի ասվում է, որ Տելեփոսը մեծացել է Կորիֆա հովիվների մոտ, ծնողներին փնտրելու համար մեկնում է Դելփի, դելփյան պատգամախոսի մոտ՝ իմանալու որտեղ է նրա մայրը։ Մեկնում է մոր մոտ Միզիյա, այնտեղ նրան որդեգրում է Տեվֆրանտը, և նա դառնում է նրա իրավահաջորդը։
Տեվֆրանտի մահից հետո ժառանգել է կայսերական իշխանությունը[5] և ամուսնացել է նրա դստեր Արգիոպեի[6] հետ։ Իսկ ավելի ուշ Պրիամոսի քրոջ Աստիոխոսի հետ (կամ ամուսնացած է եղել Պրիամոսի[7] դստեր Լաոդիկայի հետ)։ Ըստ պատմության, սիրահարված է եղել մարգարեուհի Կասսանդրային, բայց նա արհամարհում էր նրան, և անգամ ստիպել է նրան սիրահետել իր քրոջը՝ Լաոդիկային։ Նրա որդին է Եվրիպիլոսը[8] և դուստրը՝ Ռոմի, ով ողջունել է Էնիասին ապագա Հռոմի վայրում, և դարձել է նրա որդու՝ Ասկանիայի[9] կինը։
Ոդիսականում Տելեփոսը հիշատակվում է, որպես Ասիական թագավոր (Իլիականում նա չի հիշատակվում)։
Ըստ ողբերգության, Պարֆենոպեի հետ միասին հաղթել է Իդասին, ով փորձել է տիրել Տեվֆրանտի[10] կասրությանը։ Մասնակցել է Տրոյայի խաղերին Պարիսի դեմ։
Երբ սկսվեց Տրոյական պատերազմը, հույները մեկնել են Տրոյա, սակայն կորցրել են ճանապարհը և հայտնվել են Տելեփոսի կայսրությունում։ Տելեփոսը հարձակվել է Միզիյան հարթավայրը[11] թալանած հույների վրա։ Սպանում է Տերսանդրին, որը վիրավորված էր Աքիլեսի[12] կողմից։ Կաիկայի հարթավայրում Աքիլեսի հետ մենամարտի մասին վկայում են շատ հեղինակներ[13]։
Ըստ Պինդարոսի, Դիոնիսոսի զայրութի պատճառով՝ փաթատվել է խաղողի որթատունկին[14], և վիրավորվել է Աքիլեսի կողմից՝ Խիրոնի նիզակով։ Բայց ավելի ուշ վերակենդանացվել է Աքիլեսի կողմից, և ցույց է տվել հույներին Տրոյա տանող ծովային ճանապարհը։
Տելեփոսը համարվում էր ազգային հերոս, և նախահայրը միզիյական բնակիչների, Պերգամոն քաղաքի և նրաԱտտալյան արքաների։ Ավելի ուշ Պերգամոնի բնակիչները իրենց անվանել են արկադյանամի, և Տելեփոսի հետ տեղափոխվել են Ասիա[15]։ Տելեփոսի մասին առասպելը կհանդիպենք նաև Իտալիայում, հիմնականում Կամպանիա տարածաշրջանում։
Տելեփոսի մասին առասպելնները հիմնականում օգտագործվել են հին բանաստեղծների կողմից (Էսքիլես, Սոփոկլես, Եվրիպիդես և այլն) և հանդիսանում է բարեհաճո թեմա նկարիչների համար։
Քանդակագործների խուբ - եղնիկը կերակրում է Տելեփոսին կաթով[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.