![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/Gavar_nature.jpg/640px-Gavar_nature.jpg&w=640&q=50)
Գետիկ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Գետիկ (նախկինում՝ Թարս, Թարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ²[1]։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք[2]։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ³/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գետիկ, Բնութագիր ...
Գետիկ | |
---|---|
![]() Գետիկ գետը Գեղարքունիքի մարզում | |
Բնութագիր | |
Երկարություն | 58 կմ |
Ավազանի մակերես | 581 կմ² |
Ջրի ծախս | 2,95 մ³/վ |
Ջրահոսք | |
Գետաբերանի տեղակայում | Աղստև |
Կոորդինատներ | 40°45′55″ հս․. լ. 45°01′10″ ավ. ե.HGЯOL |
Գետի թեքություն | 31,9 մ/կմ |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղնովատ, Բերիավատ, Գոշ, Խաչարձան, Աղաքար, Բարեբեր, Գեղաջուր, Թևգետ, Խորաձոր, Կարմրաջուր, Միափոր, Մշակաց, Տիգաջուր, Փոքր Գեղաձոր, Քարետոպրակ, Գյոզալդարա և Գոշի ջուր |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ |
Փակել