![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Vaskenian_Theological_Academy_in_Sevan.jpg/640px-Vaskenian_Theological_Academy_in_Sevan.jpg&w=640&q=50)
Արեգունի լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Արեգունի լեռներ, Արեգունու լեռնաշղթա, Արևիք, Գյունեյի լեռնաշղթա, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Փամբակի լեռների հարավարևելյան շարունակությունը՝ սկսվում են Քաշաթաղ գագաթից, հս-արմ ուղղությամբ ձգվում դեպի Պուտաքար գագաթը, ապա թեքվում հվ-արմ մինչև Ջրավետ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս-արմ, հասնում են մինչև Սևանի լեռնանցքը։ Երկարությունը 65 կմ։ Ջրբաժան են Սևանի գոգավորության և Գետիկի հովտի միջև, եզերում է Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից[2]։
Արեգունի լեռներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2740 մետր[1] |
Երկարություն | 65 կմ |
Մեծագույն գագաթ | Պուտաքար |
Ամենաբարձր գագաթը Պուտաքար լեռ է 2744 մետր բարձրությամբ։ Լեռնաշղթայի արևելյան հատվածում է Ճամբարակի լեռնանցքը 2072 մ բարձրությամբ։ Հյուսիս-արևելյան լանջերի մի զգալի հատվածը անտառապատ է։ Լեռնաշղթան կտրտող խոշոր հովիտներից են Դրախտիկ ու Բարեբեր գետերի հովիտները ու ևս մի խոշոր գետահովիտ հյուսիսարևմտյան հատվածում։ Լեռնաշղթայի զգալի հատվածներ մտնում են Դիլիջան և Սևան ազգային պարկերի մեջ[3]։