Բարեբեր (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ / From Wikipedia, the free encyclopedia
Բարեբեր, Բարիաբադ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկի ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Արեգունի լեռների հյուսիս–արևելյան լանջերի 2270 մ բարձրությունից և Դպրաբակ գյուղում ձախից միախառնվում Գետիկին։ Երկարությունը 14-15 կմ[1][2]։ Գետի ավազանը մոտ 54 կմ² է։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և աղբյուրներով։ Գետը վարարում է մայիս ամսին։ Հոսում է խոր կիրճով, որի երկու կողմերն անտառապատ են[1]։
Արագ փաստեր Բարեբեր, Բնութագիր ...
Բարեբեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ավազանի մակերես | 54 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Գետիկ |
Կոորդինատներ | 40°41′12″ հս․. լ. 45°07′43″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Փակել