From Wikipedia, the free encyclopedia
«Գեորգի Ասպարուհով», նաև հայտնի է՝ որպես Գերենա (բուլղար․՝ Георги Аспарухов, Герена), մարզադաշտ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, «Լևսկի» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Անվանված է ակումբի լեգենդար հարձակվող Գեորգի Ասպարուհովի պատվին։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Բուլղարիա, Սոֆիա[1] |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1963 |
Անվանված է | Գեորգի Ասպարուհով |
Կառուցված | 1963 |
Բացված | 1963 |
Սեփականատեր | Սոֆիա |
Գործաղեկավար | «Լևսկի» |
Տարողություն | 29 200 |
Տնային թիմ | «Լևսկի» |
Դաշտի չափսեր | 105×68 մ |
Ծածկույթի տեսակը | Բնական |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Georgi Asparuhov Stadium Վիքիպահեստում |
Մինչև «Գեորգի Ասպարուհով» մարզադաշտի կառուցումը «Լևսկի»-ն իր խաղերը անցկացրել է երկու այլ մարզադաշտերում։ 1936-1949 թվականներին ակումբը խաղում էր քաղաքի կենտրոնում տեղակայված «Լևսկի» ֆուտբոլային դաշտ (բուլղար․՝ игрище «Левски») կոչվող մարզադաշտում, որի տարածքում ներկայումս գտնվում է «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտը։ Երբ 1950-ականների սկզբին սկսվել էր նոր ազգային մարզադաշտի կառուցումը, «Լևսկի»-ն ստիպված էր սկզբից օգտագործել «Յունակ» մարզադաշտը, իսկ հետո օգտագործել Իվան Վազով սոֆիական շրջանում գտնվող ֆուտբոլային դաշտը (այդ տարածքում այժմ գտնվում է «Սպարտակ» լողի համալիրը)։
1950-ականների վերջին ակումբին հատկացրել են նոր մարզադաշտի կառուցման համար հողամաս։ Շինարարությունը սկսվել է 1960 թվականին և երեք տարի անց կառուցվել է նոր մարզադաշտ։ Նրա պաշտոնական անվանումը եղել է «Մարզադաշտ Լևսկի», բայց ակումբի երկրպագուները նրան անվանում էին «Գերենա»՝ քաղաքի շրջանի անունով, որտեղ նա գտնվում է։ Մարզադաշտը բացվել է 1963 թվականի մարտի 10-ին Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմամբ, որում «Լևսկի»-ն ընդունում էր Պլևեն քաղաքի «Սպարտակ» ակումբը (4:0)։ Մարզադաշտը այն ժամանակ ուներ 110×80 մ չափսերով դաշտ, թեթև ատլետիկայի ճանապարհ և ընդունում էր 38 000 դիտորդ։ Մարզադաշտի գլխավոր տրիբունան ծածկած էր[2]։
Մարզադաշտի լուրջ վերանորոգումը իրականացվել էր 1969 թվականին՝ Սոֆիայի «Լևսկի» և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների միավորումից հետո[2]։
1986 թվականին հյուսիսային տրիբունայի վրա կառուցվել է տեղեկատվական ցուցատախտակ, ինչպես նաև լուսավորության չորս կայմ։
1991 թվականին մարզադաշտը անվանափոխվել է ակումբի լեգենդար հարձակվող Գեորգի Ասպարուհովի պատիվ, որը մահացել էր 1971 թվականին ավտովթարում։ Գեորգի Ասպարուհովի հուշարձանի կանգնեցված է մարզադաշտի գլխավոր մուտքի մոտ։
1992 թվականին մարզադաշտը փակվել է ընդհանուր վերանորոգման համար, որի ժամանակ հեռացվել են նստատեղերը՝ հնարավորություն ընձեռնելով ընդունել միջազգային ֆուտբոլային խաղեր։ «Լևսկի»-ն ստիպված էր հյուրեր ընդունել «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտում։ Վերանորոգումը կանգնեցվել է 1993-1997 թվականներին Բուլղարիայում տնտեսական ճգնաժամի պատճառով։ 1998 թվականին ստեղծվել է մարզադաշտի զարգացման ֆոնդ, որում «Լևսկի»-ի հազարավոր երկրպագուներ նվիրաբերել են իրենց գումարները շինարարական աշխատանքների շարունակման համար, որը հնարավորություն է տվել մարզադաշտը պաշտոնապես բացել 1999 թվականի մայիսի 5-ին։ Այդ օրը «Լևսկի» ընդունում էր Լովեչ քաղաքի «Լիտեքս» ակումբը Բուլղարիայի առաջնության որոշիչ խաղում, որը ավարտվել է «Լևսկի»-ին չբավարարող 0:0 հաշվով։ Հեռացվել է թեթև ատլետիկայի ճանապարհը, մարզադաշտի տարողությունը քչացել է մինչև 29 980 տեղ։
2006 թվականին կանգնեցվել է նոր ցուցատախտակ «Լ» տառի տեսքով, որը «Լևսկի»-ի խորհրդանիշն է[3]։ 2007 թվականի վերջին փոփոխվել է մարզադաշտի գազոնը և կանգնեցվել են ոռոգման, ցամաքեց և տաքացման նոր համակարգեր[4]։
Մարզադաշտի ամենաշատ հաճախելիությունը եղել է 60 000 մարդ։ Գրանցվել են 2 դեպք՝ 1970 թվականի մարտի 4-ին, երբ «Լևսկի»-ն ընդունում էր Զաբժե քաղաքի լեհական «Գուրնիկ» ակումբին 1969-70 Գավաթակիրների գավաթի քառորդ եզրափակչում[5]։ Նաև 1973-74 Բուլղարիայի առաջնության խաղում ընդդեմ Բլագոևգրադի «Պիրին (ֆուտբոլային ակումբ, Բլագոևգրադ)» ակումբի, որը բուլղարական առաջնությունում մայրաքաղաքային և մարզային ակումբների միջև հաճախելիության ռեկորդ է[6]։
Մարզադաշտի հիմնական բնութագրումներ[7]՝
Կառուցման թվական՝ 1963
Տարողություն՝ 29 200 նստատեղ
Տեղեկատվական ցուցատախտակ՝ 1, էլեկտրոնային, բազմագույն
Լուսավորվող խաղեր՝ 4
Խաղային դաշտի չափսեր՝ 105×68 մ
Գազոն՝ բնական, խոտային, ոռոգման համակարգով
Տրիբունաների քանակ՝ 4
Սեկտորներ՝ 26
VIP-օթյակներ՝ 3
Մուտքեր՝ 12
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.