![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Plate3-genetta.jpg/640px-Plate3-genetta.jpg&w=640&q=50)
Գենետաներ
կաթնասունների ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Գենետաներ[1] նաև մշկատուներ[2][3], մշկակատուներ[4][5], (լատ. Genetta), գիշատիչ կաթնասունների ընտանիքի վիվերների (մշկաբեշկների) տեսակ։ Երկար (մինչև 100 սմ), ամրակազմ և արտասովոր ճկուն մարմինը պատված է կարճ, բավականին կոշտ մազածածկույթով, մորթու գույնը պուտավոր է, պոչը փափուկ է` մինչև 50 սմ երկարությամբ, գեղձերը արտանետում են սուր հոտով հեղուկ՝ մուշկ։
Գենետաներ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Genetta
G. Cuvier, 1816 | |||
|
Մեծամասամբ տարածված են սավաննաներում և Աֆրիկայի արևադարձային անտառներում։ Սովորական գենետը (Genetta genetta) լայն տարածում ունի ամբողջ Աֆրիկայում, հանդիպում է նաև Եվրոպայի հարավարևմուտքում (Իսպանիա, Ֆրանսիա), որտեղ բնակվում է անտառապատ և ծառազուրկ լեռներում և ցածրադիր վայրերում, հիմնականում ջրավազաններում։
Գենետաների վարքագիծը հիշեցնում է կզաքիսներին։ Սնվում է մանր գազաններով, թռչուններով և նրանց ձվերով, ինչպես նաև անողնաշարավորներով։ Երբեմն վնասում է թռչնաբուծությունը։ Վարում է մեծամասամբ գիշերային կյանք։
Բոլոր գենետաները սննդակարգում ակնառու տեղ են զբաղեցնում մրգերը, ավելին, սովորական գենետան դեմ չի լինի կողոպտելու ուրիշի այգին կամ տունը, իսկ որպես շնորհակալություն, տանտերերի տան տանիքի վրա շատ աղբ կթողնի։ Արևմտյան Աֆրիկայում անտառային գենետը մթնշաղի ժամանակ հաճախ հարձակվում է հավաբների վրա։ Ցերեկը գենետաները քնում են ինչ-որ ծառի վրա կամ փոքրիկ քարանձավներում, ոլորվում են գնդակի նման, ծածկվում են իրենց երկար պոչով։
Բազմանում են կլոր տարին, և իսկ ձագերը ծնվում են հղիությունից 10-12 շաբաթ անց չոր խոտով պատված բնում։ Ծնվում է հիմնականում մինչև 4 ձագեր, որոնց մայրիկը կերակրում է կաթով մինչև վեց ամսական դառնալը։ Մոտավորապես մինչև մեկ տարեկան բնակվում են մոր հետ նույն տարածքում, սակայն հասունանում են միայն երկու տարեկանում։
Գենետաներին հեշտ է ընտելացնել, Աֆրիկայում նրանց երբեմն պահում են տանը առնետների ու մկների ոչնչացման համար։ Վաղ միջնադարի ժամանակ Եվրոպայում գենետաները ժամանակավորապես համարվում էին ընտանի կենդանիներ, սակայն այդ կարգավիճակում նրանց փոխարինել են կատուները։