Գեղի (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Գեղի, Աջերաջ, Աջիրաջ, Գեղվա գետ, Գեղվաձոր, Գեղուն, Կիգի, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայից, Ղազանգյոլ լճակից 3130 մ բարձրությունից և Ողջիի մեջ է թափվում Հին Ջևա բերդի մոտ։ Երկարությունը 30 կմ է, ջրհավաք ավազանը՝ 310 կմ2[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կկրառումներ)
Գեղի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 30 կմ |
Ավազանի մակերես | 310 կմ² |
Ջրի ծախս | 4,6 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Ողջի |
Կոորդինատներ | 39°11′55″ հս․. լ. 46°15′38″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արամազդ, Կահուրդ, Գեղանուշ, Կարթ, Չորաձոր, Պահագետ, Սևաշերտ, Սևքար, Քաղաձոր և Քուռակաջուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Գետահովիտը վերին հոսանքում սառցադաշտային տրոգ է, այնուհետև վերածվում է V-աձև և կիրճանման հովտի։ Սնումը հիմնականում հալոցքային (51%) և ստորերկրյա (40%) է, վարարումը՝ ապրիլ-հուլիսին։ Տարեկան միջին ծախսը 4, 6 մ3/վ է, առավելագույնը՝ 37, 7 մ3/վ։
Սնուցումը հիմնականում ձնհալքից է, հորդանում է մայիս-հունիս ամիսներին։ Գեղին սելավատար է. սելավային երևույթները կրկնվում են 3- 5 տարին մեկ։ Ավերիչ սելավներ եղել են 1947 թ. և 1956 թ.-ին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Գետի ակունքների շրջանը անտաոապատ է, նրա հովտում, սկսած Գեղի զյուղից, տարածված են հսկա ընկուզենիներ, ուռենիներ ու այլ ծառատեսակներ։ Գետի շրջակայքում գտնվող լեռները ծածկված են թփուտներովք տեղ-տեղ կան անտառակներ[2]։
Վերին հոսանքը երբեմն կոչվել Աջեբաջ[3]։