![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Hovhannavank_2014-05-04_17-32-34_IMG_6574-2_%252832575681882%2529.jpg/640px-Hovhannavank_2014-05-04_17-32-34_IMG_6574-2_%252832575681882%2529.jpg&w=640&q=50)
Գեղարոտ (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Գեղարոտ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից՝ 3600 մ բարձրությունից և Ափնագյուղից 1 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ²։ Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,94 մ³/վ։ Ձմռանը սառցակալում է։ Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գեղարոտ, Բնութագիր ...
Գեղարոտ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 25 կմ |
Ավազանի մակերես | 66 կմ² |
Ջրի ծախս | 0,94 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Քասաղ |
Կոորդինատներ | 40°30′38″ հս․. լ. 44°11′28″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Փակել