![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/2014_Erywa%25C5%2584%252C_Park_przy_Kaskadach_%252817%2529.jpg/640px-2014_Erywa%25C5%2584%252C_Park_przy_Kaskadach_%252817%2529.jpg&w=640&q=50)
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
արվեստի կենտրոն և թանգարան Երևանում / From Wikipedia, the free encyclopedia
Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։
Արագ փաստեր Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Տեսակ ...
Գաֆէսճեան արվեստի կենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | արվեստի կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Երևան |
Կազմված է | «Գաֆէսճեան քանդակների պարտեզ» «Շարժասանդուղքների սրահ» «Ինտերակտիվ ուսումնական կենտրոն» «Թանգարանի խանութ» «Խանջյան» սրահ «Սասունցի Դավիթ» սրահ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ «Արծիվ» սրահ «Արծիվ» պարտեզի սրահ «Աստղերի հարթակ» «Հատուկ միջոցառումների սրահ» «Երեք սուզորդների հարթակ» «50 ամյակի հուշարձանի հարթակ» |
Հասցե | Թամանյան 10 |
Հիմնադրվել է | նոյեմբերի 9, 2009 |
Հիմնադիր | Ջերարդ Գաֆեսճյան |
Տնօրեն | Վահագն Մարաբյան |
Կայք | cmf.am(հայ.) |
![]() | |
![]() |
Փակել