Գայլերը (լատին․՝ Canis), կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ է։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,թե էգերը։ Նրանց քաշը հասնում է 32-50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր։ Գայլերի ձագերը միշտ ծնվում են կույր, խուլ և կապույտ աչքերով։ Ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Գայլերը կարող են լողալ մինչև 13 կմ։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայլ (այլ կիրառումներ)
Մանրամասն տեղեկատվություն ՞Գայլեր, Գիտական դասակարգում ...
Գայլեր
Thumb
Սովորական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Լատիներեն անվանում
Canis Linnaeus, 1758
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS180595
NCBI9611

Փակել

Տեսակներ

Տես նաև

Բևեռային գայլ

Բևեռային գայլը բնակվում է այն վայրերում, որտեղ ամիսներ շարունակ կարող է ո՛չ արև լինել, ո՛չ էլ կեր։ Գիշատիչ այս գազանը կարող է նույնիսկ շաբաթներով սոված թափառել և սնվել այն ամենով, ինչն ընկնի ձեռքի տակ։ Եթե ձեռքին որս է ընկնում, ապա կարող է որսից ոչինչ չթողնել և միանգամից ուտել մինչև 10 կգ միս։ Գայլերն ապրում են ոհմակներով, յուրաքանչյուր ոհմակի մեջ մտնում են 7-200 գայլ։ Ոհմակը գլխավորում է արուն՝ առաջնորդը, իր էգի հետ միասին։ Իսկ ոհմակի մնացած անդամները կամ ձագեր են, կամ ավելի թույլ գայլ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 677 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.