From Wikipedia, the free encyclopedia
Գայլերը (լատին․՝ Canis), կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ է։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,թե էգերը։ Նրանց քաշը հասնում է 32-50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր։ Գայլերի ձագերը միշտ ծնվում են կույր, խուլ և կապույտ աչքերով։ Ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Գայլերը կարող են լողալ մինչև 13 կմ։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։
Գայլեր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Canis Linnaeus, 1758 | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Բևեռային գայլը բնակվում է այն վայրերում, որտեղ ամիսներ շարունակ կարող է ո՛չ արև լինել, ո՛չ էլ կեր։ Գիշատիչ այս գազանը կարող է նույնիսկ շաբաթներով սոված թափառել և սնվել այն ամենով, ինչն ընկնի ձեռքի տակ։ Եթե ձեռքին որս է ընկնում, ապա կարող է որսից ոչինչ չթողնել և միանգամից ուտել մինչև 10 կգ միս։ Գայլերն ապրում են ոհմակներով, յուրաքանչյուր ոհմակի մեջ մտնում են 7-200 գայլ։ Ոհմակը գլխավորում է արուն՝ առաջնորդը, իր էգի հետ միասին։ Իսկ ոհմակի մնացած անդամները կամ ձագեր են, կամ ավելի թույլ գայլ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.