Գալաթայի աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գալաթայի աշտարակ (թուրքերեն՝ Galata Kulesi, հունարեն՝ Πύργος του Γαλατά), գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Գալաթա թաղամասում՝ բարձր թմբի վրա։ Այն տեսանելի է քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներից։ Աշտարակի բարձրությունը 61 մետր է, շրջագիծը 9 մետր, իսկ ծովից բարձրությունը՝ 140 մետր։ Այն Ստամբուլի այցեքարտերից մեկն է։
Հայտնի է, որ դեռևս V դարում, այս վայրերում կառուցված է եղել աշտարակ։ Երբ ջենովացիները գրավեցին այս տարածքները բյուզանդացիներից և հիմնեցին այստեղ իրենց գաղութը, 1341 թվականին նրանք սկսեցին կառուցել պաշտպանիչ պատեր։ 1348—1349 թվականներին բլրի վրա նրանք կառուցեցին աշտարակ, որը պահպանվել է մինչ մեր օրերը։ Այն ժամանակ նրանք աշտարակը անվանեցին «Հիսուսի աշտարակ» և այն հանդիսանում էր մի ուրույն փարոս առևտրականների և ծովագնացների համար։ Պաշտպանիչ պատի որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։
Իր ներկայիս անվանումը աշտարակը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության օրոք։ Մեհմեդ II Ֆաթիհը կրճատեց աշտարակի բարձրությունը 6,8 մետրով` հեռացնելով գմբեթը։ Մուրադ III սուլթանի կառավարման տարիներին աշտարակը կիրառվել է որպես աստղադիտարան։
1791 թվականին աշտարակը վերակառուցվել է։ Այն ժամանակ աշտարակի բարձրությունը կազմում էր 45 մետր։ 1832 թվականին վերակառուցումից հետո ավելացվեց աշտարակի վերին հատվածը։ Այդպես ի հայտ եկավ դիտասրահը։ Աշտարակում տեղակայված պահակախումբը հսկում էր Ստամբուլի հյուսիսային հատվածը և Ոսկեղջյուրը[1]։
1875 թվականին աշտարակը ձեռքբերեց ժամանակակից տեսքին մոտ էքստերիեր։ 1964-ից 1967 թվականներին աշտարակը վերակառուցվեց։ Վերակառուցվեց աշտարակի կոնաձև գմբեթը։ Այնուհետև աշտարակում տեղադրեցին վերելակ։
Ներկայումս աշտարակի վերին հատվածում տեղակայված է ռեստորան, գիշերային ակումբ և դիտասրահ։ Աշտարակը համարվում է թանգարանային օբյեկտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.