Ջոն Սինգեր Սարջենթի նկարը From Wikipedia, the free encyclopedia
Գազից թունավորում (անգլ.՝ Gassed), ամերիկացի նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի 1919 թվականի նկարած նկարը։
Գազից թունավորում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Սինգեր Սարջենթ |
տարի | 1919 |
բարձրություն | 231 սանտիմետր |
լայնություն | 611 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Կայսերական ռազմական թանգարան |
հավաքածու | Կայսերական ռազմական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Gassed (painting) Վիքիպահեստում |
Ջոն Սինգեր Սարջենթը նկարի պատվերը ստացել է Բրիտանական զինվորական հուշահամալիրների կոմիտեից, որի նպատակն էր կերպարվեստի միջոցով հավերժացնել Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։ 1918 թվականի հուլիսին հասնելով Արևմտյան ճակատ՝ Սարջենթը ժամանում է Մեծ Բրիտանիայի Գվարդիական դիվիզիայի դիրքեր, իսկ հետո Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի հետ մեկնում է Իպրի շրջան։ Անձամբ կրելով պատերազմի դժվարությունները, Սարջենթը հրաժարվում է նախապես ընտրած թեմայից և ընտրում պատերազմի իրականությունը լուսավորող առավել կշռադատված մոտեցում, որը բրիտանացիներին դեռ ծանոթ չէր։ Հսկայական կտավը ավարտել է 1919 թվականի մարտին և ցուցադրվել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նկարում պատկերված է գազային հարձակման հետևանքը։ Զինվորների մի քանի խումբ, գազից թունավորվելուց հետո, կապած աչքերով, սանիտարների ուղեկցությամբ քայլում են տախտակամածով դեպի բուժկետ։ Զինվորներից յուրաքանչյուրը, չկորչելու համար, բռնել է իր առջևինի ուսը։ Նրանք շրջապատված են բազմաթիվ ուժասպառ և վիրավոր զինվորներով, ովքեր սպասում են օգնության։ Շրջակայքում եռում են առօրյա ճակատային աշխատանքները՝ բիպլանները օդային մարտ են մղում, իսկ մի քանի զինվոր ֆուտբոլ են խաղում։ Թեև Սարջենթի ստեղծագործությոնը արժանացել է Ակադեմիայի «տարվա նկար» մրցանակին, բայց ոչ բոլորին է դուր եկել, և մինչև այժմ նկարի շուրջ քննարկումները չեն մարում։ Այժմ նկարը գտնվում է Լոնդոնի Լամբետի շրջանի Կայսերական ռազմական թանգարանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.