Իպր

From Wikipedia, the free encyclopedia

Իպրmap

Իպր[3] (ֆր.՝ Ypres), քաղաք Բելգիայի արևմուտքում, Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Ֆրանսիայի սահմանին կից Իպերլի գետի ափին[4]։ Մեծ Լիլ եվրոշրջանի մասն է կազմում։ Ըստ 2006 թվականի տվյալների բնակչությունը՝ 34․897 բնակիչ։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Իպր
հոլ.՝ Ieper
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՀամայնքԻպրես
Մակերես131,45 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն35 039 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ057
Փոստային դասիչ8900[2], 8902[2], 8904[2], 8908[2] և 8906[2]
Պաշտոնական կայքieper.be(նիդեր.)
Thumb
Իպր (Բելգիա)
Փակել

Պատմություն

Առաջին անգամ Իպրը հիշատակվել է 8-րդ դարում, այն միջնադարյան Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկն էր՝ 80 հազար բնակչությամբ։ 12-14-րդ դարերում այն մարտահրավեր է նետել Բրյուգգեին և Գենտին՝ դառնալով Ֆլանդրիաի գլխավոր մահուդագործական կենտրոնը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից երկարատև պաշարման արդյունքում խաթարվել է քաղաքի բարեկեցությունը։ 14-րդ դարի վերջում, երբ տեղական եպիսկոպոսը Յանսենն էր (Յանսենիզմի հիմնադիրը), Իպրում արդեն ապրում էր 5 հազար մարդ։ Տնտեսությանը հետագա վնաս է հասցրել Լյուդովիկոս 14-րդի պատերազմները, երբ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանի կողմից ամրացված քաղաքը բազմիցս ենթարկվել է պաշարումների։

Իպրի ամրոցը չորս անգամ գրավվել է ֆրանսիացիների կողմից, 1648, 1649, 1658 և 1678 թվականներին և մնացել է Ֆրանսիայի տիրապետության տակ մինչև 1713 թվականի Ուտրեխյան պայմանագիրը, ըստ որի քաղաքն անցել է Նիդեռլանդներին։ 1715-1782 թվականներին ամրոցը զբաղեցրել է հոլանդական կայազորը։ 1744 թվականին Լյուդովիկոս 15-րդը տիրել է Իպրին, որը երկար չի տևել։ 1744 թվականի հունիսի 6-ին սկսվել է Իպրի նոր պաշարումը։ 1794-1814 թվականներին քաղաքը Ֆրանսիայի տիրապետության տակ է եղել, այնուհետև՝ Բելգիայի և Նիդեռլանդների[4][5]։

Առաջին համաշխարհային պատերազմ

Իպրը համաշխարհային պատմության մեջ իր տեղը հաստատել է որպես Համաշխարհային պատերազմի արևմտյան ճակատի հենակետ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանական կռիվներում Իպրյան ելուստը եղել է երեք խոշոր մարտերի դաշտը, որի ընթացքում 1915 թվականին գերմանացիները պատմության մեջ առաջին անգամ օգտագործել են քիմիական զենքեր` քլոր և 1917 թվականին, նաև առաջին անգամ որպես զենք՝ մանանեխի գազ։

Անտանտի 250․000 զինվորներից, որոնք ընկել են Իպրի մոտ, յուրաքանչյուր հինգերորդը չի հուղարկավորվել։ Ի հիշատակ դրա 1927 թվականին բրիտանական միջոցներով բացվել է հաղթակամար, որը կոչվում է «Մենենյան դարպասներ»։ Հուշարձանի վրա փորագրված է 54 հազար զոհվածների անունները, որոնք ընկել են այս վայրերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ընդհանուր առմամբ քաղաքում կա ավելի քան 140 ռազմական գերեզմանոց և հուշարձան։

Տեսարժան վայրեր

Հին քաղաքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե ամբողջովին ավերվել է, բայց այնուամենայնիվ, նրա առավել նշանակալից կառույցները վերականգնվել են։ Նրանց մեջ առաջին տեղն էր զբաղեցնում գոթական քաղաքացիական ճարտարապետության հուշարձանը։

Քաղաքի Սուրբ Մարտինի (13-15 դարեր) տաճարում է ամփոփված Յանսենը։ Նոր և նորագույն ժամանակներում դա պատերազմի հետևանքով եվրոպական քաղաքի լիակատար ոչնչացման (և հետագա վերակառուցման) առաջին դեպքն էր։

Երեք տարին մեկ անգամ Իպրում անցկացվում է Կատուների փառատոն, ի հիշատակ սարսափելի ավանդույթի՝ կենդանի կատուներին քաղաքի աշտարակից դեն նետելը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի սկիզբը։ Տոնախմբության ժամանակ աշտարակից խաղալիք կատուներ են դեն նետվում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.