ջուր որը պարունակում է ածխաթթու գազ From Wikipedia, the free encyclopedia
Գազավորված ջուր[1] (հնում՝ «փրփրուն ջրեր», խոսակցական լեզվով՝ «գազով ջուր»), զովացուցիչ ըմպելիք հանքային կամ սովորական ջրից՝ հագեցած ածխաթթու գազով։
Համաձայն ԳՕՍՏ 28188-2014-ի՝ ըստ ածխաթթու գազով հագեցվածության մակարդակի՝ հայտնի են երեք տեսակի գազավորված ջուր․
Գազավորումը իրականացվում է երկու եղանակով․
Գազավորված ջուրը արտադրվում և վաճառվում է, հագեցված կա՛մ ածխաթթու գազի խառնուրդով և ազոտական օքսիդով, կա՛մ թթվածնով։
Բնական գազավորված ջուրը հայտնի է հին ժամանակներից և օգտագործվում էր բժշկական նպատակներով։ Հիպոկրատը իր ջանքերի մեկ ամբողջ բաժիը նվիրել է այս ջրին և պարտադրեց հիվանդներին ոչ միայն խմել այն, այլև լողալ նրա մեջ։ 18-րդ դարում սկսեցին հանքային ջուրը լցնել շշերի մեջ և արտահանել ամբողջ աշխարհով։ Սակայն շատ թանկ էր և դրա հետ մեկտեղ շուտ գազազրկվում էր։ Դրա համար ավելի ուշ եղան փորձեր արհեստական գազավորել ջուրը։
Առաջինը գազավորված ջուր ստեղծել հաջողվեց անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլիին 1767 թվականին։ Դա տեղի ունեցավ գազով փորձերից հետո գարեջրի գործարանում՝ խմորման ժամանակ առանձնացված մեծ տարաններում։
Դրանից հետո 1770 թվականին՝ շվեդ Տոբերն Բերգմանը մշակում է մի սարք, որը թույլ է տալիս ճնշման ներքո, օգտագործելով պոմպ, հագեցնել ջուրը ածխածի երկօքսիդի պղպջակներով և կոչեց՝ սատուրատոր (լատիներեն saturo՝ հագեցնել)։
Առաջինը գազավորված ջրի արդյունաբերական արտադրանքը սկսեց Յակոբ Շվեպը։ 1783 թվականին նա կատարելագործել է սատուրատորը և ստեղծել գազավորված ջրի արդյունաբերական արտադրության գործարան։ 19-րդ դարի սկզբում արտադրության էժանացման համար Շվեպը գազավորման համար սկսեց օգտագործել սովորական խմորի սոդա և գազավորված ջուրը սկսեցին անվանել «սոդայաջուր»։ Նորույթը արագ տարածվեց ամբողջ Անգլիայում (այդ ջրին սկսեցին ավելացնել տարբեր ալկոհոլյին խմիչքներ) և նրա գաղութները, թույլ տվեցին Շվեպին հիմնադրել J.Schweppe&Co ընկերությունը, որից սկսվեց Schweppes ապրանքանիշը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ գազավորված ջուրը վաճառվում է շշերի մեջ, այլ երկրներում ընդունված էր այն օգտագործել սիֆոններից՝ ինչպես փոքր, տնային, այնպես էլ խոշոր, տեղադրած սրճարաններում և խորտկարաններում։ Ավելի ուշ հայտնվեցին փողոցում դրվող սարքեր՝ գազավորված ջրի վաճառքի համար։ Նախկին հեղափոխական Ռուսաստանում շշալցված ջուրը համարվում էր «վարպետ» խմիչք, և անվանում էին զելտերային (սելտերային), հանքային ջրի անունով, ամենակսզբից վերցված նիդրզելտերսի (Niederselters) աղբյուրներից։ Արտադրողներից մեկն էր, օրինակ, պետերբուրգի ռեստորանի տնօրեն Իվան Իզլերը 19-րդ դարի 30-ական թվականներ։
«Չոր օրենքի» ժամանակ ԱՄՆ-ում գազավորված խմիչքները փոխարինում էին այն ժամանակ արգելված ալկոհոլային խմիչքներին։
Միջին ամերիկացին սպառում է 180 լիտր (չորս անգամ շատ քան 1950-ական թվականներին) գազավորված ջուր մեկ տարում. Ռուսաստանի միջին վիճակագրական բնակիչը՝ 50 լիտր, միջին չինացին՝ 20 լիտր գազավորված ջուր մեկ տարում։
Ոչ ալկոհոլային խմիչքների ընդհանուր արտադրության մեջ (ԱՄՆ-ում, որտեղ այդ ոլորտում զբաղված է 200 հազար մարդ և արտադրվում են ապրանքներ տարեկան 300 միլիարդ արժողությամբ) գազավորված ըմպելիքները կազմում են 73%[2]։
Ածխածնի երկօքսիդը (CO2) բավականին լավ է լուծվում ջրում, այնպես ինչպես մյուս երկօքսիդները՝ նրա հետ քիմիական փոխազդեցության մեջ մտնելով. ջրածնի սուլֆիդ, ծծմբի երկօքսիդ, ամոնիակ և այլն։
Այլ գազերը ջրի մեջ քիչ լուծելի են։ Ածխածնի երկօքսիդը օգտագործվում է որպես կոնսերվանտ և փաթեթում նշված է E290 կոդի տակ։
Ըստ «Արդյունաբերության ոլորտում աշխատողների պաշտպանության միջազգային կանոնների»[3]՝ ձուլագործարաններում անհրաժեշտ է նախատեսել սարքավորումներ աշխատողներին 0,5 % կերակրի աղ պարունակող գազավորված ջրով ապահովելու համար (հերթափոխում մեկ անձի համար 4-5 լիտր)։
Որոշ գազավորված խմիչքներ պարունակում են երկաթի իոններ, և այդ պատճառով նրանով ցանկալի չէ ընդունել դեղորայք. երկաթի իոնները որոշ դեղորայքների հետ փոխազդելիս աղեստամոքսային համակարգում կարող են առաջացնել խնդիրներ (օրինակ՝ տետրակցիլին, լինկամիցին, գիտրոքլորիտ և այլն, ինչը նվազեցնում է աղիների և ստամոքսի համար նախատեսված դեղերի կլանումը)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.