ինդոնեզիական խոհանոցի ճաշատեսակ From Wikipedia, the free encyclopedia
Գադո-գադո (ինդոն.՝ gado-gado), ինդոնեզիական խոհանոցի ճաշատեսակ։ Այն եփած կամ հում վիճակում գտնվող տարբեր բանջարեղենների խառնուրդ է, որոնք համեմված են գետնանուշի սոուսով։ Այն տարածված է երկրի տարբեր մասերում, հիմնականում Ճավայում։ Երկրի տարբեր վայրերում պատրաստման բաղադրատոմսը տարբեր է։
Գադո-գադոն համարվում է Ճավայի յուրահատուկ ճաշատեսակ, որն ավանդական է ինչպես կղզու արևմտյան, այնպես էլ արևելյան մասերի համար։ Ունի պատրաստաման տարբեր տեսակներ, որոնք պայմանավորված են տվյալ տարածքում անհրաժեշտ մթերքների առկայությամբ[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին գադո-գադոն տարածվել է Ինդոնեզիայի այլ մասերում, որտեղ այն ընկալվել է որպես ճավայական կամ ջակարտական ճաշատեսակ, իսկ ավելի չափով տարածվել է նաև հարևան երկրներում `Մալայզիայում, Սինգապուրում, ինչպես նաև Նիդերլանդներում և Ինդոնեզիայի նախկին մետրոպոլիայում, որտեղ իտալական ռեստորանների ամենահայտնի ճաշատեսակներից մեկն է[2]։
Գադո-գադոն, ըստ էության, եվրոպական աղցանի նմանակն է, դրանց բաղադրիչները բազմազան են։ Ճաշատեսակի բոլոր տեսակները իրենց մեջ անպայման ներառում են գետնանուշով սոուսը, որը լիովին փոխում է աղցանը։ Բացի այդ, գադո-գադոյին բնորոշ է բանջարեղենը։ Բանջարեղենին հաճախ ավելացնում են խաշած ձու, տոֆու, տեմպե և հացահատիկ։ Ձկան կամ մսի հավելումներով գադո-գադո հանդիպում է հազվադեպ[3][4][5]։
Նման բուսական արտադրանքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բաթաթը, մանիհոթը, եգիպտացորենը, դդմիկը, սմբուկը, լոբին, աղցանի մեջ օգտագործվում են խաշած ձևով։ Գազարները, տարբեր տեսակի կաղամբը, սպանախը, գլուխ սոխը, սոյայի և հնդկեղեգի երիտասարդ ծիլերը կարող են օգտագործվել ինչպես եփած, այնպես էլ հում վիճակում։ Լոլիկը, վարունգը, հազարը և տարբեր կանաչիներ սովորաբար կտրատվում են հում վիճակում։ Տոֆուն և տեմպեն օգտագործվում են թե՛ բնական և թե՛ տապակած ձևով։ Բոլոր մթերքները կտրատված են, որպես կանոն, բավականին մեծ. շատ ավելի մեծ, քան եվրոպական աղցանի բաղադրիչները[6]։
Գետնանուշով սոուսը, որը լցված է գադո-գադոյի մեջ, ունի մի քանի պատրաստման ձևեր, սակայն հիմնական բաղադրիչը կարագի մեջ տապակված մանրացված գետնանուշն է։ Գետնանուշի զանգվածը տապակելիս կարելի է ավելացնել սոյայի սոուս կամ կոկոսի կաթ, կիտրոն կամ կիտրոնի հյութ, հաճախ կոկոսի շաքար, սխտոր, կարմիր պղպեղ և այլ համեմունքներ, երբեմն նաև գլուխ սոխ։ Պատրաստելուց հետո սոուսը դառնում է պինդ զանգված և ունենում է շագանակագույնի տարբեր երանգներ։ Ավանդաբար, գետնանուշով սոուսը պատրաստվում է անմիջապես օգտագործելուց առաջ, սակայն այսօր էլ տնային պայմաններում և հանրային սննդի հաստատություններում գադո-գադոյի մեջ հաճախ ավելացնում են պատրաստի պետական սոուս[6]։
Խառնված և սոուսով պատված գադո-գադոյի վրա հաճախ ավելացնում են տարբեր տեսակի հացահատիկներ, մասնավորապես՝ մրգախոտ, որը պատրաստված է մանրացված գետնանուշից կամ էմպինգից՝ պատրաստված մելինջոյի մանրացված, տապակած պտուղներից, ինչպես նաև տապակած սոխ[6]։
Գադո-գադոյի «աղցանային» բաղադրությունը և գետնանուշի սոուսով լցոնումը համեմատում են ինդոնեզիական խոհանոցի մեկ այլ համեղ ճաշատեսակի` կետոպրակի հետ։ Սակայն նրանց տարբերությունը շատ մեծ է. եթե գադո-գադոյի հիմնական բաղադրիչները կազմում են միայն բանջարեղենները, ապա կետոպրակի մեջ դրանց քանակությունը քիչ է, այն էլ ոչ միշտ։ Կետոպրակի հիմնական բաղադրիչներն են լապշան, տոֆուն և սոյայի սածիլները, առաջինը երբեք չի օգտագործվում գադո-գադոյում, իսկ երկրորդ երկուսը՝ միայն այս ճաշատեսակի որոշ տեսակներում[7]։
Գադո-գադոն սովորաբար մատուցվում է առանձին։ Երբեմն, նրա հետ միասին մատուցվում է ձուկ, հավի կամ մսի կտորներ, այս դեպքում, ըստ էության, վերածվում է գարնիրի։ Այս ճաշատեսակը շատ տարածված է, առաջին հերթին՝ իր մատչելիությամբ։ Այն սովորաբար ներառված է Ինդոնեզիայի ռեստորանների և տաղավարների ճաշացանկում, ինչպես նաև հաճախ վաճառվում է փողոցներում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.