From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Օնորե Մարսել (ֆր.՝ Gabriel Honoré Marcel, դեկտեմբերի 7, 1889[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 8, 1973[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ, կաթոլիկական էկզիստենցիալիզմի հիմնադիրը։ Մարսելը բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ է (1952)։
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1889[1][2][3][…] Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
---|---|
Մահացել է | հոկտեմբերի 8, 1973[1][2][3][…] (83 տարեկան) Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | Christian existentialism? |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, գրական քննադատ, երաժիշտ և գրող |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Société des amis de Charles Du Bos? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | agrégation? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6] |
Ազդվել է | Արթուր Շոպենհաուեր, Սյորեն Կիերկեգոր, Ֆրիդրիխ Նիցշե, Էդմունդ Հուսերլ, Մարտին Հայդեգեր, Կառլ Յասպերս, Անրի Բերգսոն և Լուի Լավել |
Պարգևներ | |
Հայր | Անրի Մարսել |
Ուսուցիչ | Մարիստաս դե Սան Իսիդրո քոլեջ |
Աշակերտներ | Պոլ Ռիկյոր |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն | |
Gabriel Marcel Վիքիպահեստում |
Ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1929 թվականին ընդունել է կաթոլիկություն։ Մարսելի փիլիսոփայության ելակետը կեցության՝ առանձին մարդու գոյության պրոբլեմն է։ Հաղթահարելով օբյեկտի և սուբյեկտի դուալիզմի՝ աշխարհի հետ ողջ հարաբերություններն ու աշխարհի էությունը հանգեցվում է անհատականին, որը համարվում է «գոյության» իսկական աշխարհ (էկզիսաենցիալ փորձը՝ անհատի ներքին հոգևոր կյանքը) և հակադրվում տիրապետման անիսկական աշխարհին՝ օբյեկտների աշխարհին («Կեցություն և տիրապետում», 1935);
Մարսելը դրամաների («Պառակտված աշխարհը», 1933, «Ծարավ», 1938, «Հռոմը այլևս Հռոմում չէ», 1951 են) մեծամասնության հիմքում ընկած է կրոնաբարոյական կոնֆլիկտը։ Մարսելի հասարակագիտական հայացքներին բնորոշ է միջնադարյան նահապետական հարաբերությունների իդեալականացումը։ Հեղինակ է նաև թատրոնի, երաժշտության, գրաքննադատության հարցերին նվիրված աշխատությունների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.