From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Ուիլհոիտ Ամիս Միք[2] (անգլ.՝ Gabriel Wilhoit Amis Mick, մայիսի 14, 1972[1], Middlebury, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկյան դերասան և նախկին ֆոտոմոդել, որն առավել հայտնի է «Վրեժը» հեռուստասերիալում խաղացած Նոլան Ռոսս կերպարով։
Գաբրիել Ման | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Middlebury, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Գաբրիել Մանը իր կարիերան սկսել է որպես որակյալ մոդել և ավարտել է Նյու-Յորքի թատերական դպրոցը[3]։ 90-ականների կեսերին երկրորդական դերերով սկսել է նկարահանվել տարբեր անկախ ֆիլմերում։ 2000-ականների սկզբին խաղացել է այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը» և «Բորնի գերակշռությունը», բայց առավել վառ դերեր ունեցել է անկախ ֆիլմերում։ Հեռաուստատեսությամբ նա կրկնվող դերեր է ունեցել «Խելագարները» և «Լեգենդ փնտրողի մասին» սերիալներում։
2011 թվականից սկսած Մանը խաղացել է «Վրեժը» սերիալի գլխավոր դերերից մեկը՝ Մեդելին Սթոուի և Էմիլի ՎանՔեմփի հետ։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | ֆ | Սթոունվոլ | Stonewall | Խռովարար |
1996 | ֆ | Ես կրակել եմ Էնդի Ուարհոլին | I Shot Andy Warhol | Խելացի տղա |
1996 | ֆ | Կրակե հունձք | Harvest of Fire | Ջոն Բիլեր |
1997 | ս | Շտապ օգնություն | ER | Կարլ Թվոմի |
1998 | ֆ | Ինչպես կազմակերպել ամենադաժան ամիսը | How to Make the Cruelest Month | Լեոնարդ Քրեյն |
1998 | ֆ | Բարձր արվեստ | High Art | Ջեյմս |
1998 | ֆ | Մեծ հույսեր | Great Expectations | Օուեն |
1998 | ֆ | Կլաուդինի վերադարձը | Claudine's Return | Քեննեթ |
1999 | ս | Երևակայությունների կղզի | Fantasy Island | Սիբիլ Համմոնդ |
1999 | ֆ | Թափուր տեղ չկա | No Vacancy | Մայքլ |
1999 | ֆ | Առաջին սեր | Outside Providence | Ջեք Ուիլեր |
2000 | ս | Քո կյանքի ժամանակը | Time of Your Life | Իթան |
2000 | ֆ | Չերրի Ֆոլսի սպանությունը | Cherry Falls | Քեննի Ասկոթ |
2001 | ֆ | Արևից այն կողմ | Things Behind the Sun | Օուեն |
2001 | ֆ | Ջոսին և կատվիկները | Josie and the Pussycats | Ալան Մ. |
2001 | ֆ | Ամառային խաղեր | Summer Catch | Օգգի Մալիգան |
2001 | ֆ | Մարտահրավեր | New Port South | Ուիլսոն |
2001 | ֆ | Բուֆալոյի զինվորները | Buffalo Soldiers | առաջին դասարանի շարքային/2-րդ լեյտենանտ Բրայան Նոլլ |
2002 | ֆ | Լքվածը | Abandon | Հարիսոն Հոբարտ |
2002 | ս | Ջերեմիա | Jeremiah | Էնդրյու Քինքեյդ |
2003 | ֆ | Դեյվիդ Գեյլի կյանքը | The Life of David Gale | Զակ Սթեմոնս |
2003 | ս | Դիմակահանդես | Carnivàle | Հարլան Ստաուբ |
2004 | ֆ | Բորնի գերակշռությունը | The Bourne Supremacy | Դենի Զորն |
2004 | ֆ | Թմբուկ | Drum | Յուրգեն Շատեբերգ |
2005 | ֆ | Ավելին, քան սեր | A Lot like Love | Փիթեր |
2005 | կոր | Մեծ դատարկություն | The Big Empty | Մտածող մարդ |
2008 | ֆ | Սերն ու Մերին | Love and Mary | Ջեյք/Բրենտ |
2008 | ֆ | 80 րոպե | 80 Minutes | Ալեքս Նորթ |
2008 | ս | Խելագարները | Mad Men | Արթուր Քեյս |
2008 | ֆ | Պաշտպանություն | The Coverup | Սթյու Փեպեր |
2009-2010 | ս | Լեգենդ փնտրողի մասին | Legend of the Seeker | Երիտասարդ Զեդիկուս Զուլ Զոլանդեր |
2010 | ֆ | Խելացնոր 9 | Psych:9 | Կոուլ Հենիգեր |
2010 | մս | Վրիժառուներ. Երկրի հզոր հերոսներ | The Avengers: Earth's Mightiest Heroes | Բրյուս Բաներ (հնչյունավորող) |
2011 | ֆ | Ծիածանի ցեղը | The Rainbow Tribe | Միսթր Մյուրեյ |
2011-2016 | ս | Վրեժը | Revenge | Նոլան Ռոս |
2015 | ս | Լաուրայի գաղտնիքները | The Mysteries of Laura | Շոն Ալլան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.