From Wikipedia, the free encyclopedia
«Դեյվիդ Գեյլի կյանքը» (անգլ.՝ The Life of David Gale), ռեժիսոր Ալան Պարքերի 2003 թվականի դետեկտիվ դրաման է, հանուն արդարության հաղթանակի ինքնազոհողության մասին։ Գլխավոր դերերում նկարահանվել են` Քևին Սփեյսին և Քեյթ Ուինսլեթը։
Դեյվիդ Գեյլի կյանքը անգլ.՝ The Life of David Gale | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Գերմանիա ԱՄՆ |
Ժանր | միստիկ ֆիլմ, դրամա[1][2][3] և քրեական ֆիլմ[1][3] |
Թեմա | մահապատիժ |
Թվական | փետրվարի 7, 2003[4], փետրվարի 21, 2003[4] և մարտի 13, 2003[5] |
Լեզու | իսպաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ալան Փարքեր[6][1][7][…] |
Պրոդյուսեր | Նիկոլաս Քեյջ և Ալան Փարքեր |
Սցենարի հեղինակ | Չարլզ Ռենդոլֆ |
Դերակատարներ | Քևին Սփեյսի[6][7][2][…], Քեյթ Ուինսլեթ[6][7][2][…], Լորա Լիննի[7][2][8][…], Կապրիէլ Մենն[7][2][8], Մեթ Քրեյվեն[7][2][8], Ռոնա Միտրա[7][8], Ջիմ Բիվեր[7][8], Լեոն Ռիփի[7][8], Մելիսա ՄակՔարթի[8], Ջուլիա Լաշե[8], Խուլիո Սեդիլյո[9], Ալան Փարքեր[9], Քեթի Լեմկին[9] և Քլեո Քինգ[9] |
Օպերատոր | Մայքլ Սերեզին |
Մոնտաժ | Գերի Համբլինգ |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Նկարահանման վայր | Բարսելոնա |
Կինոընկերություն | Saturn Films և Intermedia |
Տևողություն | 130 րոպե[10] |
Լրագրողուհի Բեթսի Բլումը ժամանում է բանտ, մահապատժից առաջ, վերջին երեք օրվա ընթացքում բանտարկյալ, Տխասի համալսարանի նախկին պրոֆեսոր Դևիդ Գեյլից հարցազրույց վերցնելու համար։ Մահապատժից առաջ, երեք օրվա ընթացքում Գեյլը Բեթսի Բլումին պատմում է իր կյանքի մասին։
Նախկինում Գեյլը և նրա նախկին ընկերուհին` Կոնստանսը Տեխաս նահանգում մահապատժի դեմ պայքարի ակտիվիստ և առաջնորդներ էին։ Հասարակությունը և իշխանությունը մշտապես մերժում էին մահապատժի անթույլատրելիության մասին փաստարկները։ Նրանց պարզապես առաջարկում էին նշել Տեխասում մահապատժի ենթարկված անմեղ մարդու անուն, իսկ նրանք ոչինչ չունեին պատասխանելու։ Բացի այդ Գեյլի հետ նրա վատ առաջադիմությամբ ուսանողուհիներից մեկը սեռական մտերմության էր ուզում հասնել, իսկ երբ դա տեղի է ունենում աղջիկը «բռնաբարության» բողոք է ներկայացնում ոստիկանություն։ Գեյլին դժվարությամբ է հաջողվում ապացուցել իր անմեղությունը։ Նրա բարեկեցիկ ընտանեկան կյանքը և կարիերան կործանվում են։ Նրան հավատարիմ է մնում միայն Կոնստանսը։ Բայց մահապատժի դեմ նրանց պայքարը դառնում է անհեռանկարային։
Հանկարծակի Կոնստանսին մահացած են գտնում և նրա սպանության համար ձերբակալում են Դևիդին, քանի որ այս անգամ ևս հանցանշանները մատնանշում են նրան։ Դատարանը նրան մահապատժի է դատապարտում։
Սակայն իր վերջին երեք հացազրույցների ընթացքում Գեյլը բացատրում է լրագրողուհուն, որ նա երկրորդ դեպքում ևս մեղավոր չէ։ Այդ ժամանակ Բեթսի Բելումի մոտ հայտնվում է նրա անմեղությունը ապացուցող տեսաերիզ, որտեղ դրոշմված են Կոնստանսի մահվան հանգամանքները, և հոլովակ, որ Կոնստանսը ինքն է կազմակերպել ինքնասպանություն, իսկ այդ ամենը տեսագրում է նրանց գործընկերներից մեկը՝ Դաստի Ռայթը։ Ստացվում է, որ մահապատժի դեմ շարժման ակտիվիստ Կոնստանսը կանխամտածված զոհաբերել է իր կյանքը, որպեսզի իր գործընկերոջը սխալմամբ մահապատժի դատապարտեն։
Կատարվող անարդարությունից սարսափած Բեթսի Բլումը շտապում է, բայց նրան մի քանի րոպե չի հերիքում ներկայացնելու տեսաերիզը և կանխելու Դևիդի մահպատիժը։ Նրան այնուամենայնիվ մահապատժի են ենթարկում։ Մահապատիժը մեծ աղմուկ է բարձրացնում ԶԼՄ_ում, բանտի մոտ հավաքվում են մեծ թվով ցուցարարներ, հեռուստաընկերությունները ռեպորտաժ են պատրաստում։ Բեթսի Բլումը տեսաերիզը փոխանցում է ԶԼՄ-ին, և բոլորին պարզ է դառնում, որ Դևիդի մահապատիժը արդարադատության սխալն էր։ Տեխաս նահանգի իշխանությունները ստիպված են աստիճանաբար նահանջել մահապատժի վերացման հասարակության պահանջների առջև։
Այդ ընթացքում Գեյլի փաստաբանը Ռեյթին է փոխանցում կես միլիոն դոլար, որը ամսագիրը նրան է հանձնում կատարած աշխատանքի համար։ Ռայթը այն ուղարկում է Իսպնիա՝ նախկին տիկին Գեյլին, նամակի հետ, որտեղ Բերլին (ուսանողուհին, որին Դևիդը իբրև բռնաբարել էր) ներողություն է խնդրում։ Նա հասկանում է, որ իր նախկին ամուսինը նևրան ճշմարտությունն էր ասել։
Որոշ ժամանակ անց Բեթսի Բլումը փոստով ևս մեկ տեսաերիզ է ստանում։ Այնտեղ տեսագրված էր Կոնստանսի ինքնասպանության մանրամասները։ Բեթսին տեսնում է, որ ինքնասպանության ժամանակ նրա մոտ էր նաև Գեյլը։ Բեթսի Բլումը հասկանում է, որ Կոնստանսի ինքնասպանությունը կազմակերպել էին, ոչ միայն նա և իր գործընկերը այլ նաև Գեյլը։
Դերասան | Դեր |
---|---|
Քևին Սփեյսի | Դևիդ Գեյլ |
Քեյթ Ուինսլեթ | Բիթսի Բլում |
Լորա Լինի | Կոնստանս |
Մեթ Քրեյվեն | Դստի Ռայթ |
Գեբրիել Ման | Զաք Սթեմոնս |
Լենոն Ռիփի | Բերեքսթոն Բելյու |
Ռոնա Միտրա | Բերլին |
Ջիմ Բիվեր | Հերցոգ Գրովեր |
IMDb կայքում ֆիլմը ունի 10-ից 7.5 վարկանիշ, հիմնված 85 հազար ձայների վրա[11].
Ֆիլմը արժանացել է բացասական արձագանքների։ Այսպես, ամերիկացի հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին 4 աստղից տվեց 0, ավելացնելով.
Վերջին դրվագում ես ցանկանում էի ինչ որ բան շպրտել էկրանին, հնարավոր է հենց Սփեյսիինկամ Պատրիկին |
[12]:
2003 թվականին ֆիլմը ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրի մեջ և առաջադրվել «Ոսկե արջ» մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.