From Wikipedia, the free encyclopedia
Բրուսկետա (Իտալերեն արտասանություն՝ [bruˈsketta] ( )), իտալական խոհանոցի անտիպաստո (նախուտեստ), բաղկացած ձիթապտղի յուղով բոված հացի կտորներից՝ համեմված սխտորով և աղով։ Տարատեսակները կարող են պարունակել լոլիկ, բանջարեղեն, լոբի, պահածոյացված միս կամ պանիր, որոնցով ծածկում են հացի շերտերը։ Ամենատարածված տեսակը լոլիկով բրուսկետան է, իսկ Իտալիայի սահմաններից դուրս ամենահայտնի բաղադրատոմսը[փա՞ստ] ընդգրկում է ռեհան, թարմ լոլիկ, սխտոր և սոխ կամ մոցարելա։ Բրուսկետան սովորաբար մատուցվում է որպես թեթև նախաճաշիկ։ Որոշ երկրներում հացի վրա դրված խավարտը վաճառվում է որպես բրուսկետա[1]։ Իտալիայում բրուսկետան պատրաստվում է բրուստոլինա ջեռոցում։ Իտալիայի Աբրուցո շրջանում մատուցվում է սալյամիի վենտրիչինա տեսակով պատրաստված բրուսկետա։ Խոզի հում միսը մշակում, համեմում և թողնում են մեկ օր, ապա եփում, դնում հացի բաց, երբեմն բոված շերտերի վրա[2]։ Բրուսկետան նաև հացի իրացման ձև է, որպեսզի կանխվի դրա հնանալը և փչանալը[3]։ Տոսկանայում նախուտեստը կոչվում է ֆետունտա և սովորաբար մատուցվում է առանց վերին շերտի, հատկապես նոյեմբերին, տարվա առաջին ձիթայուղը համտես անելու համար[4]։
Բրուսկետա լոլիկով և ռեհանով | |
իտալական խոհանոց | |
Ենթատեսակ | տոմատային ուտեստ և bread dish? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Bruschetta Վիքիպահեստում |
Բրուսկետոն առաջին անգամ պատրաստվել է Իտալիայում՝ 16-րդ դարի ընթացքում։ Այնուհանդերձ, ուտեստի արմատները հասնում են մինչև Հին Հռոմ, երբ ձիթապտուղ մշակողները տարվա առաջին բերքը տանում էին ձիթհան և թարմ ձիթայուղը փորձում՝ քսելով հացի շերտերին[5]։
Իտալիայում բրուսկետա բառը արտասանվում է [bruˈsketta]: Անգլիախոս երկրներում բառը երբեմն անգլիականացվում է՝ բրուշետա (/bruːˈʃɛtə/)[6]: Բրուսկետա գոյականը առաջացել է Հռոմի բարբառի bruscare բայից, որ նշանակում է «բովել ածխի վրա»[7]։ Հացը բովելու և ապա թարմ, նոր մզված ձիթայուղով ցողելու արարողությունը կարելի է ասել այնքան հին է, որքան Հռոմը ինքը[8][9]։ Միացյալ Նահանգներում բրուսկետա կոչում են պատրաստի խճողակին՝ առանց հացի, որը վաճառվում է առանձին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.