![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Broadway_38th_Street_at_dus.jpg/640px-Broadway_38th_Street_at_dus.jpg&w=640&q=50)
Բրոդվեյ (փողոց)
From Wikipedia, the free encyclopedia
Բրոդվեյ (անգլ.՝ Broadway), Նյու Յորքի ամենաերկար փողոցի անվանումը (ավելի քան 25 կմ), ձգվում է Մանհեթենով, Բրոնքսով և շարունակվում է հյուսիսային փոքրիկ քաղաքներով մինչև Նյու-Յորքի Օլբանի քաղաքը։ Նյու-Յորքի խոշոր փողոցներից հնագույնը, սկիզբ է առնում Նոր Ամստերդամ կոչվող բնակավայրից։ Անվանումը՝ «լայն փողոց» (հոլ.՝ Breede weg) տրվել է Նոր Նիդերլանդների նահանգապետ Պյոտր Մինեյտայի կողմից։ Նոր Նիդերլանդների՝ Անգլիային անցնելուց հետո 1667 թվականին այն բառացի թարգմանվել է անգլերեն և վերածվել Broadway–ի։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրոդվեյ (այլ կիրառումներ)
Բրոդվեյ անգլ.՝ Broadway[1] | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Նյու Յորք շրջան[1] |
Երկարություն | 53 կմ |
Իրականում Նյու–Յորքում Բրոդվեյ անունով չորս փողոց կա։ Այս անունով փողոցներ կան նաև Բրուկլինում, Կվինսեում, Ստատեն–Այլենդում։ Սակայն լայն ճանաչում ունեցավ հատկապես մանհեթենյան Բրոդվեյը։
Բրոդվեյ փողոցը խախտում է Մանհեթենի հատակագիծը։ Ինչպես Նյու–Յորքի շատ այլ փողոցներ, այն միակողմանի է։ Բրոդվեյն անվանում են բիզնեսի փողոց, քանի որ այնտեղ են գտնվում մեծ քանակությամբ գրասենյակներ և ձեռնարկություններ։
Բրոդվեյը գտնվում է հայտնի Թատերական թաղամասում, այդ պատճառով փողոցը դարձել է ամերիկյան թատերական արվեստի հոմանիշը։ Բրոդվեյը նաև ամենահեղինակավոր տոնավաճառների փողոցն է։ Այն ցուցահանդեսները, որոնց չի հաջողվում գտնվել Բրոդվեյում, կոչվում են «Օֆֆ–Բրոդվեյ»։ Բրոդվեյում է գտնվում հայտնի Մետրոպոլիտեն օպերա թատրոնը։