Բրյուսելի օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուսելի օդանավակայան, գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից 12 կմ. դեպի հյուսիս-արևելք[1]։ 2015 թվականին սպասարկել է 23 մլն. ուղևորի՝ դառնալով Եվրոպայում 21-րդ գերբեռնված օդանավակայանը։ Մի մասը գտնվում է Մաշլենի մունիցիպալիտետի Զավենտեմ, մյուսն էլ՝ Դիեգեմ հատվածներում, իսկ մյուսն էլ՝ Բելգիայի Ֆլամանդական շրջանի Ստենոկերզել հատվածում։ Այս տարածքում գործում են 260 ընկերություն, ուր աշխատում են 20,000 հոգի։
2016 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած երկու ահաբեկչությունների պատճառով օդանավակայանը չգործեց մինչև նույն տարվա ապրիլի 3-ը, ինչը տնտեսական մեծ վնաս հասցրեց նրան։
Բրյուսելի օդանավակայանի պատմությունը թվագրվում է վաղ 1940-ականներից, երբ գերմանական օկուպացիոն ուժերն առգրավեցին 600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որը որպես ռեզերվային փոքր օդանավակայան էր ծառայում։ Երրորդ ռայխի Լուֆթվաֆեն կամ Ռազմաօդային ուժերն այստեղ կառուցեցին 3 թռիչքուղի Մելսբրոկ մունիցիպալիտետի տարածքում։
1944 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած ազատագրումից հետո այս ենթակառուցվածքն անցավ բրիտանացիների ձեռքը։ Չորս տարի անց կառուցվեց նոր տերմինալի շենքը, երկարացվեցին թռիչքուղիները։ 1955 թվականին կառուցվեց մայրաքաղաքն օդանավակայանին կապող երկաթգիծը, որի պաշտոնական բացումը եղավ մայիսի 15-ին։ 1956 թվականին կառուցվեց 2300 մ. երկարությամբ նոր թռիչքուղի, իսկ Բելգիայի կառավարությունը որոշեց նոր օդանավակայան կառուցել Զավենտեմ մունիցիպալիտետի տարածքում, որը հանդիսավոր բացվեց 1958 թվականի հուլիսի 5-ին։
1960-1970-ական թվականներից մեկնարկեց առևտրային ավիացիայի բուռն զարգացումը։ 1976 թվականին կառուցվեց նոր կարգո տերմինալ։ 1994 թվականին կառուցվեց նոր տերմինալ։ 2005 թվականին Օդային տրանսպորտի միջազգային միությունը Բրյուսելի օդանավակայանին շնորհեց «Եվրոպայի լավագույն օդանավակայան» տիտղոսը՝ հիմք ընդունելով 100,000 ուղևորների շրջանում անցկացրած հարցումները։ 2007 թվականին օդանավակայանը սպասարկեց 17,8 մլն. ուղևորի, իսկ կարգո ծառայության ծավալները հասան 780,000 տոննայի։ 2009 թվականին թռիչքի մասին ծանուցման մեխանիկական տախտակները փոխարինվեցին էլեկտրոնայիններով[2]։ Ոչ պաշտոնական հետազոտությունների համաձայն՝ Բրյուսելի օդանավակայանն ունի աղմուկի ու աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշները Եվրոպայի 30 օդանավակայանների շարքում[3]։
2016 թվականի մարտի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 07:58-ին[4] Բրյուսելում պայթյուններ որոտացին, որոնցից մեկն Ամերիքըն Էյրլայնսի ու Բրյուսելս Էյրլայնսի գրանցման վայրերում, իսկ մյուսը՝ Սթարբաքս սուրճի խանութի մոտ։ Երրորդ ռումբը գտնվեց օդանավակայանում ու սակրավորների օգնությամբ հեռացվեց օդանավակայանի տարածքից՝ պայթեցվելով անվտանգ վայրում։ Այս դեպքերից հետո օդանավակայանը փակ մնաց մինչ ապրիլի 3-ն ու հետո վերաբացվեց և աշխատում էր իր կարողության 20 % ծավալով միայն[5] It has since returned to full operations, with a record of 90,000 passengers on 29 July 2016.[6]:
Բրյուսելի օդանավակայան կարելի է հասնել ավտոմեքենայով՝ թիվ Ա201 մայրուղով, որը միանում է Բրյուսելի Թագավորական ճանապարհին։ Այստեղից էլ կարելի է ուղղություն վերցնել դեպի Բրյուսելի հիմնական մայրուղիներ։ Մասնավոր ընկերություններն օդանավակայանի տարածքում առաջարկում են շուրջ 10,600 կայանատեղիներ։ Նաև գործում է Շելի մեկ գազալցակայան։ Գործում են նաև մեքենաների վարձույթի Յիրոփքար, Հերց, Սիքսթ ու Ֆրիֆթի ընկերությունների գրասենյակները։ Ա և Բ հարթակներից Դը Լին ընկերությունը մատուցում է ավտոբուսով ուղևորափոխադրման ծառայություններ դեպի Ֆլանդրիա երկրամասի տարբեր քաղաքներ։ Գ հարթակից թիվ 21-րդ երկաթգծով կարելի է հասնել Բրյուսել։ Իսկ Ե հարթակն օգտագործում են օդանավակայան-հյուրանոց և հակառակը կանոնավոր ուղևորափոխադրումների համար։ ժամանումների սրահի դիմացից միշտ կարելի է տաքսի պատվիրել։ Օդանավակայանից մայրաքաղաք ուղևորափոխադրումն արժե առհասարակ 45 եվրո։
Բրյուսելի օդանավակայանի երկաթգծի կայարանը գտնվում է անմիջապես կառույցի տակ՝ -1 հարկում կամ մակարդակում։ Գործում են Անտվերպեն, Բրյուսել, Դը Պան, Գենտ, Հասելտ, Լանդեն, Լյովեն, Մեշլեն, Նիվել ու Քեվի տանող ուղիղ գնացքներ։ Ժամը մեկ չորս գնացք են մեկնում դեպի Բրյուսելի հարավային երկաթգծի կայարան։
Բրյուսելի տրանսպորտային լիցքաթափման նպատակով Դը Լին ռեգիոնալ տրանսպորտային ընկերությունը զարկ տվեց Բրաբաննեթ նախագծին[7]։ Վերջինիս երկու գծերը կանգառներ կունենան Բրյուսելի օդանավակայանում.
Այս նախագիծը պլանավորում են ավարտին հասցնել մինչև 2020 թվականը։
Բրյուսելի օդանավակայանն ունի առանձնացված ճանապարհ հեծանվորդների ու հետիոտների համար։ Կա նաև հեծանվի կայանատեղի։ Մինչ 2018 թվականը պետք է գործի Բրյուսելն ու Լյովենն[8] իրար կապող Հեծանվային մայրուղի, որը կնպաստի հեծանվորդ աշխատողների թվի աճին, որն այսօր 1% է կազմում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.