Բրիենց լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Բրիենց լիճ (գերմ.՝ Brienzersee), լիճ Շվեյցարիայի Բեռն կանտոնում, Ալպերից դեպի հյուսիս։ Ունի շուրջ 14 կիլոմետր երկարություն (8,7 մղոն), 2.8 կիլոմետր լայնություն (1,7 մղոն) և 260 մետր (850 ֆտ) առավելագույն խորություն։ Լճի մակերեսը 29,8 քառակուսի կիլոմետր է (11,5 քմ), որը 564 մետր (1.850 ֆտ) բարձր է ծովի մակարդակից։ Սնվում է, ի թիվս այլոց, Աարե գետով արևելյան հատվածում, իսկ հարավային ափում՝ Գիեսբախ և Լյութզին գետերով։ Լիճը սնվում է նաև ծովի մակարդակից 4,274 մետր (14,022 ft) բարձրության վրա գտնվող Ֆինստերանխորն լեռնագագաթի սառցադաշտերից[1]։
Բրիենց գյուղը, որից լիճն ստացել է իր անվանումը, գտնվում է նրա հյուսիսային ափին։ Արևմուտքում լիճը սահմանափակվում է Բյոդելի կոչվող ցամաքային հատվածով, որն այն տարանջատում է հարևան Թուն լճից: Բյոնիգեն գյուղն զբաղեցնում է Բյոդելիի հատվածը, համեմատաբար խոշոր առողջարանային Ինտերլակեն քաղաքը գտնվում է երկու լճերի միջև, Իզելտվալդ գյուղը տեղակայված է հարավային ափին, իսկ Ռինգգենբերգ, Նիդեռիդ-բայ-Ինտերլակեն և Օբերւդ-ամ-Բրիենցերզե գյուղերը գտնվում են հյուսիսային ափին[1][2][3]։
Լիճն աղքատ է սննդարար նյութերով, հետևաբար, ձկնորսությունը շատ զարգացած չէ։ Այնուամենայնիվ, 2001 թվականին 10 000 կգ ձուկ են որսացել[փա՞ստ]։
1839 թվականից լճով անցնում են ուղևորատար նավեր, և ներկայումս դրանց թիվը հինգն է։ Նավերը ղեկավարվում են BLS AG շվեդական երկաթուղային ընկերության կողմից և կապում են Ինտերլակեն Օսթ երկաթուղային կայարանը Բրիենցի ու լճին հարակից մյուս բնկավայրերի հետ։ Նավերը նաև միացնում են Գիեսբախբահն ֆունիկուլյորը, որը բարձրանում է մինչև հանրահայտ Գիեսբախ ջրվեժը[4][5]։
Լճի հյուսիսային ափով անցնում է Բրյունիգ երկաթուղին, իսկ հարավային ափով՝ A8 մայրուղին[1]։