![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Traktat_brzeski_1918.jpg/640px-Traktat_brzeski_1918.jpg&w=640&q=50)
Բրեստ-Լիտովսկի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրքերեն՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։
Բրեստի-Լիտովսկի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | Հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1918, մարտի 3 Բրեստ-Լիտովսկ |
Ուժը կորցրել է | 1918, նոյեմբերի 13 |
Ստորագրել են | Գրիգորի Սոկոլնիկով Ռիխարդ ֆոն Քյուլման Լևոն Կարախան Ֆրեդերիկ ֆոն Ռոզենբերգ Գեորգի Չիչերին Մաքս Հոֆման Գիգորի Պետրովսկի Գորն Օտոկար Չերնին Կայետան Մերեյ Անդրեյ Տոշև Պյոտոր Գանչև Թեոդոր Անաստասով ![]() ![]() |
Կողմեր | ![]() |
Լեզուներ | բուլղարերեն, գերմաներեն, հունգարերեն, ռուսերեն, թուրքերեն |
![]() |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Брестский мирный договор (1918) |
1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։