Բրաչ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բրաչ (խորվ.՝ Brač, իտալ.՝ Brazza, լատին․՝ Brattia), կղզի Ադրիատիկ ծովում՝ Խորվաթիայից դեպի հարավ։ Գտնվում է Խորվաթիայի պատմական Դալմաթիա շրջանի մոտ։
Բրաչ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Խորվաթիա |
Վարչատարածքային միավոր | Սպլիտսկո Դալմատինսկա |
Վայր | Ադրիատիկ ծով |
Մասն է | Dalmatian Archipelago? |
Մակերես | 396 կմ² |
Ամենաբարձր կետը | Vidova gora? |
Բնակչություն | 14 434 մարդ (2011)[1] |
Կղզու տարածքը կազմում է 394,57 կմ²։ Երկարությունը կազմում է 40 կմ, իսկ լայնությունը՝ 12 կմ։ Ափագծի երկարությունը կազմում է 175,1 կմ[2]։ Բրաաչ կղզին իր մեծությամբ երրորդն է Խորվաթական Ադրիատիկայում՝ Կրկից և Կորչուլայից հետո։ Բրաչում է գտնվում խորվաթական կղզիների ամենաբարձր կետը՝ Վիդովա լեռը, որի բարձրությունը կազմում է 780 մետր։
2001 թվականի տվյալներով՝ կղզու բնակչությունը կազմում է 14 031 մարդ։ Ամենամեծ քաղաքը Սուպետերն է, որի բնակչությունը կազմում է 3889 մարդ։ Կղզու տարածքում են գտնվում նաև Պուչիշչե, Բոլ, Սուտիվան, Սումարտին, Սելցա բնակավայրերը։ Սուպետարի դիմաց՝ մայրցամաքում է գտնվում Սպլիտ քաղաքը։
Բրաչը հարևան կղզիներից անջատված է մի շարք նեղուցներով՝ Խվարյան նեղուցը, Սպլիտի նեղուցը, Բրաչի ջրանցքը և այլն։ Մայրցամաքային ափից կղզի կարելի է հասնել զբոսանավերով։
Բրաչ կղզին հայտնի է միջերկրածովյան կլիմայով, ավազե և քարե լողափերով, եղևնու անտառներով և գեղեցիկ տեսարաններով, ինչը դարձնում է կղզին Եվրոպայի ամենապահանջված հանգստավայրերից մեկը։ Բրաչը հայտնի է նաև իր քարե հանքավայրերով։ Բրաչի քարերը շատ հայտնի են ամբողջ աշխարհում։ Դրանցով են կառուցվել Դիոկղետիանոսի պալատ Սպլիտում և Սպիտակ տունը Վաշինգտոնում։ Խորվաթիայում տները հիմնականում կառուցում են Բրաչի քարերից։ Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է տուրիստական սպասարկմամբ, ձկնաբուծությամբ, խաղողագործությամբ, ձիթարտադրությամ, քարագործությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.