Բրիտանացի երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երաժշտության տեսաբան և վիզուալ նկարիչ (ծնված 1948 թ.) From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Պիտեր Ջորջ Սենտ Ջոն լե Բատիստ դե լա Սալ Ինո (անգլ.՝ Brian Peter George St. John le Baptiste de la Salle Eno, մայիսի 15, 1948[2][3][4][…], Melton, Suffolk Coastal, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Woodbridge, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երաժիշտ, երաժշտության տեսաբան, երաժշտական պրոդյուսեր։ Ավելի հայտնի է ինչպես շրջակա երաժշտության հայր։ Իր կարիերան սկսել է ստեղնաշարային գործիքների վրա նվագելուց և 1970-ական թվականներից ձայնային էֆեկտների ձայնագրմամբ Roxy Music խմբում։ Հետագայում բացի իր սոլո կարիերայից համագործակցել է այնպիսի երաժիշտների և խմբերի հետ ինչպիսիք են, U2,Talking Heads և Դոյվիդ Բիրն, Դեյվիդ Բոուի, Ռոբերտ Ֆրիպպ, Էլվիս Կոստելլո, Ջոն Քեյլ, Նիկո, Փոլ Սայմոն, My, Genesis, Cluster, Slowdive, Coldplay, Natalie Imbruglia։ Ինոն ձայնային թեմա գրել է Windows 95-ի համար, որը օգտագործվում է տվյալ համարկ մուտք գործելու մեջ։ Բացի դրանից, Ինոն հայտնի «Թեմաների մարգարեություն» գործի հեղինակը իր ընկերոջ՝ Դեյվիդ Լինչի «Ուժեղ պոռթկում» ֆիլնմում, որը նկարահանվել է 1984 թվականին։
Բրայան Ինո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Brian Eno |
Ի ծնե անուն | Բրայան Պիտեր Ջորջ Սենտ Ջոն լե Բատիստ դե լա Սալ Ինո |
Նաև հայտնի է որպես | Eno |
Ծնվել է | մայիսի 15, 1948 (76 տարեկան) Վուդբրիջ քաղաք, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | էմբիենտ, արթ փոփ, արտ ռոք, դրոն և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գրող, նկարիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, երգիչ, լուսանկարիչ, երաժիշտ, վիդեոնկարիչ և կոնցեպտուալ արվեստագետ |
Գործիքներ | սինթեզատոր |
Լեյբլ | Astralwerks, E.G. Records?, Warp?, Island Records, Obscure Records?, Polydor Records, All Saints Records?, Thirsty Ear Recordings? և Hannibal Records? |
Կրթություն | Սաութհեմփթոնի համալսարան, Winchester School of Art? և St Joseph's College, Ipswich? |
Անդամակցություն | Fripp & Eno? և Roxy Music? |
Պարգևներ | |
Կայք | brian-eno.net |
Brian Eno Վիքիպահեստում |
Բրայան Ինոն ծնվել է Վուդբրիջ քաղաքում, որը գտնվում է Սուֆֆոլկում(Անգլիա), 1948 թվականի մայիսի 15-ին։ Մկրտությունից առաջ նրան տվել էին Բրայան Պիտեր Ջորջ Սենտ-Ջոն լե Բատիստ դե լա Սալլե Ինո անունը։
Մինչ 16 տարեկանը Բրայանը սովորել է Սուրբ Հովսեփի քոլեջում, որը պատկանում էր կաթոլիկ վանականի «De La Selle» կարգի։ Քոլեջից հետո Բրայանը ընդունվում է Իպսվիչի արվեստի դպրոց։ Ինչպես շուտով պարզ դարձավ, պատահական կատարված ընտրությունը շատ ճիշտ էր։ Դպրոցը հիմնադրվել էր մանկավարժ Ռոյ Էսկոտի կողմից և զգալիորեն տարբերվում էր մնացած անգլիական դպրոցներից։ Դասավանդման պրակտիկան ուղղված էր ինքնակառավարման զարգացման և ընդլայման միջոցների ընկալման վրա։ Բրայանը ինքնորոշման կիրառության կարիք ուներ, որը չէր ցանկանում դառնալ գրասենյակի աշխատող և հայտնվել էր ճիշտ տեղում. «Ուղղակի նստելու և նկարչությամբ զբաղվելու փոխարեն մենք սովորեցինք հայտնվել բուռն քննարկումների և տարբեր ծրագրերի կենտրոնում, որի նպատակն էր ինքնաճանաչողության և ինքնակառավարման փոխըմբռնումը»։
Այս շրջանում Ինոյին մեծ ուշադրություն հատկացրեց նկարիչ և երաժիշտ Թոմ Ֆիլիպսը։ Նրա ուսման 2 տարիների ընթացքում դպրոց է հյուրընկալվում հայտնի ավանգարդ կոմպոզիտոր Կորնելիուս Կարդյեն, որը Բրայանի մեջ հետարքրություն առաջացրեց երաժշտության հանդեպ։ 1965 թվականին Ինոն հեռանում է Իպսվիչի դպրոցից և ընդունվում է Վինչեստերների արվեստի դպրոց՝ ավանդական հաստատություն, որտեղ իրականացվող փորձարկումները պետք է գաղտնի մնային, որի պատճառով Ինոյին որոշ ուսանողներ տարօրինակ էին համարում։ Դասավանդողները Ինոյին համարում էին տաղանդավոր և խելացի երիտասարդ մարդ, ովքեր փորձում էին մտափոխել Ինոյին, ասելով, որ նա պետք է թողնի իր «հիմար» փորձերը և զբաղվի ավելի լուրջ գործով։ Սակայն Ինոն իր մի քանի կուրսեցիների և գիթարիստ Էնտոնի Գրեֆտոնի հետ հիմք է դնում «Maxwell Demon» խմբին։ «Ellis B. Compton Blues» երգը, որը գրվել էր Ամանորին, երկար ժամանակ մնում է նրա միակ երգը։
Բրայան Ինոյին համարում էն էմբիենտ տեսակի հիմնադիր, իսկ նրա վաղ ալբոմները՝ այդ երաժշտական ժանրի սահմանումներ։ 1978 թվականին Ինոյի կողմից գրված «Ambient 1: Music for Airports» ալբոմը ճանաչվել է, որպես արևմտյան քննադատների պատկերը, որոնք մեծ ազդեցություն ունեին շրջապատի վրա։ Այս աշխատանքը գրավեց առաջին տեղը The 25 Most Influential Ambient Alubums Of All Time.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.