Բուրեյդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուրեյդա (արաբ․՝ بريدة), Սաուդյան Արաբիայի կենտրոնական մասում գտնվող քաղաք։ Ալ-Կասիմ վարչական շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 607 մ բարձրության վրա[2]։ Բնակչությունը՝ 378,422 մարդ (ըստ 2004 թվականի մարդահամարի)[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բուրեյդա | ||
արաբ․՝ بريدة[1] | ||
Երկիր | Սաուդյան Արաբիա | |
Համայնք | Buraidah Governorate? | |
Մակերես | 1291 կմ² | |
ԲԾՄ | 650 մետր | |
Բնակչություն | 346 623 մարդ (2010)[1] | |
Պաշտոնական կայք | buraydahcity.net | |
| ||
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Քաղաքի շրջակայքում աճեցնում են կիտրոններ, նարինջներ և այլ մրգեր։ Բուրեյդան հանդիսանում է Սաուդյան Արաբիայում հացահատիկային մշակաբույսեր արտադրող հիմնական քաղաքներից մեկը։ Կան նաև մեծ փորձարարական ֆերմաներ, որոնք զբաղվում են խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ[4]։ Բացի այդ, քաղաքը վաղուց կարևոր կետ է եղել քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում և արաբական ձիերի վաճառքի շուկայում։
Քաղաքի շենքերի մեծ մասը հողաքարից են, ինչպես և Նաջդի այլ քաղաքներում[4]։
Բուրեյդայի բնակչությունը, ինչպես երկրի մյուս քաղաքներում, արագորեն աճել է։ Եթե 1992 թվականին այստեղ ապրել է 240 091 մարդ, ապա 2004 թվականին՝ արդեն 378 422 մարդ։
Քաղաքում կա օդանավակայան[5], որն իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ։ Բուրեյդան երկրի մայրաքաղաք Ալ-Ռիադի հետ կապվում է 317 կմ երկարությամբ մայրուղով։
Քաղաքում կա համալսարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.