Բոստոնի քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Բոստոնի քոլեջ (անգլ.՝ Boston College ), մասնավոր հետազոտական համալսարան Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հիմնադրվել է 1863 թվականին Հիսուսի ընկերության անդամների կողմից[14]։ Սկզբնական շրջանում տեղակայված էր Բոստոնի հարավում՝ Հարրիսոն պողոտայի վրա։ 20-րդ դարի սկզբին քոլեջի հիմնական տարածքը (կամպուս) գտնվում էր Չեստնատ - Հիլլ շրջանում։ 1996 թվականից քոլեջի նախագահի պաշտոնը զբաղեցնում է հոգևորական Ուիլյամ Լիխին։
Բոստոնի քոլեջ անգլ.՝ Boston College | |
---|---|
Տեսակ | քոլեջ, համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1863 |
Հիմնադրիր | Ջոն Մքելրոյ |
Ընդհանուր անձնակազմ | 3800 մարդ |
Անդամակցություն | Ճիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, ORCID[1][2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], MetaArchive Cooperative?[5], Ատլանտյան ափագծի վեհաժողով, ArXiv[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[8], Հետազոտական գրադարանների կենտրոն[9], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[10] և National Digital Stewardship Alliance?[11] |
Երկիր | ԱՄՆ[12] |
Տեղագրություն | Մասաչուսեթս |
Հասցե | 140 Commonwealth Avenue, Chestnut Hill, MA, 02467[13] |
Կայք | bc.edu(անգլ.) |
Boston College Վիքիպահեստում |
2019 թվականի աշնան տվյալներով Բոստոնի քոլեջում սովորել է 14559 ուսանող։ Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 2690 մարդ, այդ թվում՝ 878 դասախոսներ։ Դասախոսական կազմի 94% ունի դոկտորի աստիճան[15]։
2019 թվականի տվյալներով՝ աշխարհում կան Բոստոնի քոլեջի ավելի քան 185000 շրջանավարտներ, այդ թվում` քաղաքական գործիչներ, դիվանագետներ, պետական գործիչներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, դերասաններ։ Քոլեջի իրավաբանական դպրոցն է ավարտել Ջոն Քերին, ով 2013 - 2017 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ - ի պետքարտուղարի պաշտոնը։