Բոնի Էմ
From Wikipedia, the free encyclopedia
«Բոնի Էմ» (անգլ.` Boney M.), գերմանա-կարիբյան վոկալ խումբ՝ մասնագիտացված դիսկոյի և ֆանկի մեջ[1], ստեղծվել է գերմանացի ձայնագրման պրոդյուսեր Ֆրենկ Ֆարիանի կողմից, ով խմբի հիմնական երգահանն էր։ Խումբն ստեղծման օրից մասնակիցների առումով ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Խմբի անդրանիկ կատարողները եղել են Ճամայկայում ծնված բրիտանացիներ. Լիզ Միտչելը (գլխավոր վոկալիստ) և Մարսիա Բերեթը, Մեյզի Ուիլյամսը Մոնտսերատից, ինչպես նաև Բոբի Ֆարելը Արուբայից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Բոնի Էմ, Հիմնական տվյալներ ...
Բոնի Էմ | |
---|---|
«Բոնի Էմը» 1981-ին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Արևմտյան Գերմանիա |
Ժանրեր | Եվրո դիսկո, առ ընդ բի, ռեգգի |
Գործունեություն | 1975–1986 1987-1989 1992-1994 1990-ականներ-այժմ (այլ անդամներ) |
Լեյբլ | Hansa, Atlantic, Sony Music |
Պարգևներ | |
Կայք | boney-m.tv |
Boney M Վիքիպահեստում |
Փակել
Լինելով ուշ 1970-ականների և 1980-ականների ամենահայտնի դիսկո խմբերից՝ «Բոնի Էմը» ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 100 միլիոն օրինակ ալբոմ և սինգլ[2]։
«Բոնի Էմ»-ի առավել հայտնի կատարումներից են «Sunny», «Daddy Cool», «Rivers of Babylon», «Rasputin» և այլ երգեր։