From Wikipedia, the free encyclopedia
«Բոհեմական ռապսոդիա» (անգլ.՝ Bohemian Rhapsody)[6][7], ամերիկաբրիտանական կենսագրական ֆիլմ բրիտանական Queen ռոք խմբի մասին։ Սյուժեն պատմում է հիմնականում վոկալիստ Մերկուրիի անհավանական հաջողության և անբացատրելի փառքի մասին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռամի Մալեքը, Լյուսի Բոյնտոնը, Գվիլիմ Լին, Բեն Հարդին, Ջոզեֆ Մացելոն։ Ֆիլմի ռեժիսորն է Բրայան Սինգերը, իսկ Queen խմբի գործող անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, հանդես են եկել որպես երաժշտական և ստեղծագործական խորհրդատուներ։
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 1-ին[8]։
Սյուժեն ընդգրկում է 1970-1985 թվականների իրադարձությունները՝ պատմելով Queen խմբի ստեղծագործական կյանքի և խմբի անդամների հարաբերությունների մասին։ 1970 թվականին Ֆարուխ Բուլսարան, որն այդ ժամանակ ուսանող էր և բեռնակիր էր աշխատում օդանավակայանում, մասնակցում է Smile խմբի համերգին։ Շոուից հետո նա հանդիպում է խմբի անդամների հետ, որոնք նրան հրավիրում են խմբի կազմ՝ որպես վոկալիստ։ Վերջինս խմբին տալիս է «Queen» անվանումը, և նրանք սկսում են հյուրախաղերով հանդես գալ Մեծ Բրիտանիայում։ Ֆարուխը վերցնում է Ֆրեդի Մերկուրի բեմական կեղծանունը։ Դեբյուտային ալբոմի ձայնագրման համար խումբը ստիպված է լինում վաճառել համերգային ֆուրգոնը։ Ֆիլմը պատմում է նաև երգչի անձնական կյանքի մասին։ Ֆրեդին սկսում է հանդիպել Մերի Օսթինի հետ։ 1975 թվականին Քուինը հասնում է հաջողության և հյուրախաղերով հանդես գալիս օվկիանոսից այն կողմ։ Նոր ալբոմը՝ «A Night at the Opera», ստեղծելիս ձայնագրող ընկերության ներկայացուցիչները մերժում են որպես սինգլ թողարկել 6 րոպե տևողությամբ Bohemian Rhapsody կոմպոզիցիան։ Երաժիշտները ջանասիրաբար աշխատել էին դրա ձայնագրման վրա՝ հավելելով անսովոր հնչունավորում և հարմոնիա։ Արդյունքում կոմպոզիցիան սկզբում հնչում է ռադիոյով, ապա խմբին արժանացնում համաշխարհային ճանաչման։ Ֆրեդին նկատում է իր մեջ հոմոսեքսուալության նշաններ։ Նրա և մենեջեր Փոլ Փրենթերի միջև սիրավեպ է սկսվում, և նա խզում է հարաբերությունները Մերիի հետ։
1980-ականների սկզբին խմբում անհամաձայնություններ են ծագում։ Ֆրեդին ավելի հաճախակի է ունենում անվերահսկելի սեքսուալ հարաբերություններ։ 1981 թվականին իր տանը տեղի ունեցած երեկույթներից մեկում նա հրապուրվում է մատուցողով։ 1982 թվականին նոր ալբոմին նվիրված մամլո ասուլիսում լրագրողները Մերկուրիին ահաբեկում են սեքսուալ կյանքին վերաբերող հարցերով։ Արդյունքում Ֆրեդին հեռանում է խմբից և սկսում սոլո-նախագիծ՝ պայմանագիր կնքելով CBS Records ընկերության հետ։ 1984 թվականին նա թողարկում է դեբյուտային ալբոմ։ Շարունակվում են նրա հարաբերությունները Փոլ Փրենթերի հետ, ինչպես նաև պատահական կապերը բուռն օրգիաների ժամանակ։ Ֆրեդին դառնում է ինքնամփոփ և շուտով նկատում է, որ իրենից նորություններ են թաքցնում։ Նա ունենում է առողջական խնդիրներ, գաղտնի հետազոտություն է անցնում և իմանում է, որ ինքը վարակված է ՄԻԱՎ-ով։
Մերին հանդիպում է Ֆրեդիի հետ և առաջարկում նրան վերամիավորվել խմբի հետ։ Ֆրեդին գալիս է Լոնդոն, հանդիպում խմբի անդամների հետ և նրանցից ներողություն խնդրում։ Վերջին պահին խումբը համաձայնում է մասնակցել Live Aid համերգին, որը տեղի էր ուենալու Ուեմբլի մարզադաշտում։ Համերգը կայանում է 1985 թվական հուլիսի 13-ին և մեծ հաջողություն ունենում։ Համերգի մեխը դառնում է Քուին խմբի ելույթը։ Ֆրեդին նաև վերականգնում է հարաբերությունները ընտանիքի հետ։
Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը[9] պարունակում է Քուինի մի քանի հիթեր և 11 վաղ չհրապարակված ձայնագրություններ, ինչպես նաև 5 երգ իրենց 21-րոպեանոց Live Aid-ի կենդանի ելույթից ՝ 1985 թվականի հուլիսին։ Թողարկվել է Hollywood Records-ի կողմից սեղմասկավառակի, սեղմակասետի և թվային տարբերակով ՝ 2018 թվականի հոկտեմբերի 19-ն։
Ըստ Box Office Mojo-ի, 52 մլն դոլար բյուջեի դեպքում, 2019 թվականի հունվարի 3-ի դրությամբ ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է $714 828 190, որից 191 276 825$ ԱՄՆ-ում և Կանադայում (որտեղ գլխավորում էր առաջին ուիք-մաշ (նոյեմբերի 2-4) հավաքով $51 061 119[11]), և $523 551 365 մյուս երկրներում[12], ներառյալ ՝ $69 956 948 Հարավային Կորեայում, $63 890 010 Ճապոնիայում, $61 202 007 Մեծ Բրիտանիայում, $32 404 360 Ֆրանսիայում, $29 538 784 Ավստրալիայում, $25 196 058 Իսպանիայում, $24 077 603, $23 893 452 Իտալիայում, $19 655 046 Մեքսիկայում, $15 111 042 (այդ թվում՝ ԱՊՀ-ում), $14 492 577 Նիդերլանդներում և $13 343 111 Բրազիլիայում[13]։
Առաջ անցնելով ավելի քան երեք անգամ, Փողոցների ձայների հավաքից ($201 634 991), ֆիլմը դարձավ ամենաշահութաբեր երաժշտական կենսագրական ֆիլմը, ինչպես աշխարհում, այնպես էլ ԱՄՆ-ում (առանց գնաճի)[14]։
Ֆիլմը միանշանակ չի ընդունվել քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ի կայքում վարկանիշը կազմում է 62 %, իսկ ընդհանուր վճիռը հնչում է հետևյալ կերպ՝ «Բոհեմական ռապսոդիան լավ ընկնում է բարձր նոտաների մեջ, բայց եթե խորը նայենք բոլորի կողմից սիրված խմբին, այն ներկայացնում է ավելի շուտ պոպուրի, քան մեծագույն հիթերից իրական հավաքածու»[15]։ Թեև Ռամին Մալեքի խաղը և համերգների վերակառուցումը ճանաչում ստացան, Մերկուրիի սեռական խնդիրների նույնացման մակերեսային բացահայտումը և քիչ ուշադրությունը մյուս խմբի անդամների նկատմամբ քննադատության էին արժանացել[16]։ Նաև արձանագրվել են մի շարք պատմական անհամապատասխանություններ[17]։
Metacritic կայքում ֆիլմը 100 բալից ունի 49 բալ՝ 50 գրախոսական հոդվածների հիման վրա[18]։ Megacritic կայքում՝ 10-ից 6,5 միավոր, 30 գրախոսական հոդվածների տվյալներով[19]։
Մրցանակ | Արարողության
ամսաթիվ |
Անվանակարգ | Հավակնորդ | Արդյունք |
---|---|---|---|---|
Պալմ Սփրինգսի միջազգային կինոփառատոն | 2019 թվականի հունվարի 3 | Ակնառու նվաճումների համար | Ռամի Մալեք | Հաղթանակ |
Արբանյակ | 2019 թվականի փետրվարի 22 | Լավագույն դերասան ՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 2019 թվականի հունվարի 6 | Լավագույ դերասան ՝ դրամա | Հաղթանակ | |
Լավագույն ֆիլմ ՝ դրամա | Գրեմ Քինգ | Հաղթանակ | ||
SAG Awards | 2019 թվականի հունվարի 27 | Լավագույն դերասան | Ռամի Մալեք | Հաղթանակ |
Լավագույն դերասանական կազմ | Լյուսի Բոյնտոն, Էյդան Գիլեն, Բեն Հարդի, Թոմ Հոլանդեր, Գվիլիմ Լի, Ալեն Լիչ, Ռամի Մալեք, Ջոզեֆ Մացելո և Մայք Մայերս | Առաջադրված | ||
Օսկար | 2019 թվականի փետրվարի 24 | Լավագույն ֆիլմ | Գրեմ Քինգ | Առաջադրված |
Լավագույն դերասան | Ռամի Մալեք | Հաղթանակ | ||
Լավագույն մոնտաժ | Ջոն Օթմեն | Հաղթանակ | ||
Լավագույն ձայն | Փոլ Մեսի, Թիմ Կավահին և Ջոն Կազալի | Հաղթանակ | ||
Լավագույն ձայնային մոնտաժ | Ջոն Ուորհերստ և Նինա Հարտսթոուն | Հաղթանակ | ||
BAFTA | 2019 թվականի փետրվարի 10 | Լավագույն բրտանական ֆիլմ | Բրայան Սինգեր, Գրեմ Քինգ և Էնթոնի Մաքքարթեն | Հաղթանակ |
Լավագույն դերասան | Ռամի Մալեք | Հաղթանակ | ||
Հագուստների լավագույն դիզայն | Ջուլիան Դեյ | Առաջադրված | ||
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում | Մարկ Կոուլեր և Ջեն Սյուելլի | Առաջադրված | ||
Լավագույն օպերատորական աշխատանք | Նյուտոն Թոմաս Սիգել | Առաջադրված | ||
Լավագույն մոտնաժ | Ջոն Օթմեն | Առաջադրված | ||
Լավագույն ձայն | Ջոն Կազալի, Թիմ Կավագին, Նինա Հարտսթոուն, Փոլ Մեսի և Ջոն Ուորհերստ | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.