![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/POL_Bochnia_flag.svg/langhy-640px-POL_Bochnia_flag.svg.png&w=640&q=50)
Բոխնիա
From Wikipedia, the free encyclopedia
Բոխնիա (լեհ.՝ Bochnia '|b|o|h|ń|a, գերմ.՝ Salzberg), քաղաք Լեհաստանի հարավում՝ Ռաբա գետի ափին, Տառնուվի և վոևոդության վարչական կենտրոն Կրակովի միջակայքում (դրանց միացնող ճանապարհի գրեթե մեջտեղում)։ Առավելապես հիշատակվում է իր աղահանքի շնորհիվ, որ ամենահինն է Եվրոպայում գործողների շարքում (հիմնվել է դեռևս 13-րդ դարում) և ներառվել է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, այնպես էլ Լեհաստանի պատմական հուշարձանների գրանցամատյանում[2]։ Համարվում է քաղաքի թիվ 1 տեսարժան վայրը, ուր ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բոխնիա | |||||
լեհ.՝ Bochnia | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Bochnia County? | ||||
Մակերես | 29,9 կմ² | ||||
Բնակչություն | ▼28 692 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 32-700 — 32-701 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KBC | ||||
Պաշտոնական կայք | bochnia.pl | ||||
| |||||
Նախքան Լեհաստանում 1999 թվականին իրականացված վարչական վերակազմավորումը Բոխնիան եղել է իր անունով կոչված շրջանի վարչական կենտրոնը (Փոքր Լեհաստան՝ Մալոպոլսկա վոևոդության կազմում)։ 1975-ից մինչև 1998 թվականը գտնվել է Տառնուվի վոևոդության մեջ։
2021 թվականի դեկտեմբերի տվյալներով Բոխնիայի բնակչության թվաքանակը եղել է 29.317[3][3][4], զբաղեցրած տարածքը՝ 29,87| քառակուսի կիլոմետր[5][5]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 981 մարդ/կմ2։