Բոինգ 787 Dreamliner, երկշարժիչ ռեակտիվ լայնիրան ուղևորային օդանավ, մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ միասին ստեղծել է ամերիկյան Boeing ընկերությունը։
- Առաջին նմուշը ցուցադրվել է Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքի գործարանում 2007 թ. հուլիսի 8-ին։
- Առաջին անգամ օդ է բարձրացել 2009 թ. դեկտեմբերի 15-ին
- Առաջին կոմերցիոն չվերթն իրականացրել է 2011 թ. հոկտեմբերի 26-ին։
Արագ փաստեր Տեսակ, Ենթատեսակ ...
Բոինգ 787 |
---|
|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք և ուղևորատար ինքնաթիռ |
---|
Ենթատեսակ | wide-body airliner with 2 jet engines?, ռեակտիվ ինքնաթիռ և ուղևորատար ինքնաթիռ |
---|
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
---|
Շարժիչ | General Electric GEnx? և Rolls-Royce Trent 1000? |
---|
Արտադրող | Boeing Commercial Airplanes |
---|
Առաջին թռիչք | 2009 թ. դեկտեմբերի 15 |
---|
Շահագործման սկիզբ | հոկտեմբերի 26, 2011 |
---|
Կարգավիճակ | շահագործվող, արտադրվող |
---|
Շահագործողներ | All Nippon Airways, Japan Airlines, Ethiopian Airlines, LAN Airlines, Air India?, Qatar Airways, POLSKIE LINIE LOTNICZE LOT S.A., United Airlines, China Southern Airlines, Royal Brunei Airlines?, Aeroméxico?, Hainan Airlines, TUI Airways?, Norwegian Air Shuttle, Բրիտանական Ավիաուղիներ, TUI fly Belgium?, Jetstar Airways?, Air Canada?, TUI fly Netherlands?, Kenya Airways?, Thai Airways International, Air New Zealand, Royal Jordanian, Xiamen Airlines, Virgin Atlantic?, Ավիանկա, Royal Air Maroc?, Էթիհադ ավիաուղիներ, Scoot?, Azerbaijan Airlines?, American Airlines, Oman Air, Saudi Arabian Airlines, Vietnam Airlines, Air Austral, Air China, KLM, Air Europa, Uzbekistan Airways, Էյր Ֆրանս, Korean Air, EL AL Israel Airlines Ltd.?, Biman Bangladesh Airlines, AerCap Holdings N.V?, Air Tahiti Nui?, BOC Aviation?, China Eastern Airlines, EVA Air?, Gulf Air?, Juneyao Air?, Qantas, Singapore Airlines, Turkish Airlines, WestJet? և Air Premia? |
---|
Արտադրման թվականներ | 2007-ից մինչև հիմա |
---|
Միավոր արտադրված | 210 հատ[1] |
---|
Մշակման նախագծի արժեք | $32 մլրդ[2] |
---|
Միավորի արժեք | 787-8` $218.3 մլն. (2013)[3] 787-9` $257.1մլն. (2013)[3] 787-10` $297.5մլն (2013)[3] |
---|
Boeing 787 Վիքիպահեստում |
Փակել
Կախված տարբերակից ուղևորների առավելագույն քանակը 250-ից 330 է։ Մինչև 2005 թ. հունվարի 28-ը մշակվել է 7E7 անունով։
Boeing Sonic Cruiser
1990-ականների վերջում պարզ դարձավ, որ Boeing 767-ն զգալիորեն հնացել է և չի կարողանում մրցակցել Airbus-ի նորաստեղծ այնպիսի նմուշի հետ, ինչպիսին է Airbus A330-ը։ 2001 թ. Boeing-ը հայտարարեց նոր Boeing Sonic Cruiser նախագիծ մշակելու մասին[4]։ Ասվում էր, որ նոր օդանավը թռչելու է ձայնինի մոտ արագությամբ, ընդ որում, ծախսելով (հաշվի առնելով թռիչքի ժամանակի նվազումը) 767-ից կամ А330-ից ոչ ավել վառելիք։ Սակայն, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և նավթի գների բարձրացման պատճառով պարզ դարձավ, որ ավիաընկերություններն ավելի շատ հետաքրքրված են վառելիքի խնայողությամբ, քան արագությամբ, ինչպես նաև թանկարժեքության և տեխնոլոգիական բարդության պատճառով Sonic Cruiser նախագիծը կասեցվեց։
Ներկա պահին Boeing-ն առաջարկում է օդանավի չորս տարբերակ`
- 787-3` 296 տարբերակ է, 6500 թռիչքային հեռավորությամբ։ Այս տարբերակը պետք է փոխարիներ Boeing 767-ին և Airbus A300-ին Ճապոնիայի ներսի չվերթներում։ Տարբերակը չի թողարկվում։
- 787-8` հիմնային տարբերակն է, ստեղծվել է Boeing 767-300ER-ին փոխարինելու համար։ Տեղավորում է մինչև 250 ուղևոր, հեռահարությունը 15 700 կմ է, գինը՝ $ 157—167 մլն.։
- 787-9` երկարացված տարբերակ է, մինչև 290 ուղևոր տարողությամբ, նախատեսված է Boeing 767-400ER-ին, Էյրբասներ А330-300-ին և А340-200-ին, McDonnell Douglas MD-11-ին և Lockheed L-1011-ին փոխարինելու համար։ Գինը` $ 189—200 մլն.։
- 787-10` նույնպես երկարացված տարբերակ է, տեղավորում է 300-330 ուղևոր։ Նախագծային հեռահարությունը 13 հազար կմ է։
Մանրամասն տեղեկատվություն Չափանիշները, Boeing 787-3 ...
Չափանիշները |
Boeing 787-3 |
Boeing 787-8 |
Boeing 787-9 |
Boeing 787-10 |
Երկարությունը |
56,7 մ |
62,8 մ |
68,3 մ |
Պոչի բարձրությունը |
16,90 մ |
17,07 մ |
Իրանի տրամագիծը |
5,74 մ |
Ուղևորատարությունը |
290–330/? |
242/381 |
280/420 |
323/? |
Դատարկ վիճակի քաշը |
170 097 կգ |
227 930 կգ |
251 000 կգ |
252 651 կգ |
Վառելիքի պաշարը |
48.567 լ |
126.917 լ |
138.700 լ |
|
Արագությունը |
945 կմ/ժ |
Թռիչքի բարձրությունը |
13 100 մ |
Հեռահարությունը |
4.650–5.640 կմ |
14.200–15.200 կմ[5] |
14.800–15.750 կմ[6] |
13.000 կմ |
Գինը |
150–155 մլն. USD[7] |
161–171 մլն. USD[7] |
194–205 մլն. USD[7] |
|
Փակել
2014 թ. նոյեմբերի դրությամբ
FliegerRevue Februar 2010; S. 10–11; Boeings Traum wurde endlich wahr.