From Wikipedia, the free encyclopedia
Բոգուսլավ Ադամովիչ (լեհ.՝ Bogusław Adamowicz, հունվարի 13, 1870, Մինսկ, Ռուսական կայսրություն - 1944[1][2]), «Երիտասարդ Լեհաստան» շարժման լեհ արձակագիր, բանաստեղծ, նկարիչ։ Հարել է պառնասականներին, սիմվոլիզմին, իմպրեսիոնիզմին, ներկայացրել լեհական հայրենասիրական պոեզիա և ֆանտաստիկ սարսափ գրականություն։
Բոգուսլավ Ադամովիչ լեհ.՝ Bogusław Adamowicz | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1870 |
Ծննդավայր | Մինսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1944[1][2] |
Գրական անուն | B. Korda, Self |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և նկարիչ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Մինսկի արական գիմնազիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ և իմպրեսիոնիզմ |
Bogusław Adamowicz Վիքիպահեստում |
Նկարչություն սովորել է Փարիզում։ Մոտ 1911 թվականին վերադարձել է Մինսկ, որտեղ 1918-1920 թթ. խմբագրել է լեհական «Goniec Miński» պարբերականը։ 1920 թվականից ապրել է Վարշավայում։ Վարշավայի ապստամբության (1944) ժամանակ գերմանացիների կողմից բռնի տարհանվել է Վարշավայից, որից հետո նրա մասին լուրեր չկան։
Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործությունը բաժանվում է երկու տարբեր ուղղությունների։ Առաջինում շեշտվում է էրոտիզմն ու նեկրոֆիլ երևույթները՝ փոքր-ինչ սատանիստական երանգավորմամբ։ Այստեղ Բոգոսլավ Ադամովիչի ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Էդգար Պոն և բնորոշ էր «Երիտասարդ Լեհաստան» շարժմանը։ Այս բնույթի պոեզիայում Ադամովիչը մանրամասնորեն պատկերում է սեռական զգայնությունը՝ ուղղակիորեն համատեղելով կյանքը մահվան ցանկությանը։
Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործության երկրորդ ուղղությունն ազդել է Տադեուշ Միչինսկու և Անտոնի Լանգեի պոեզիայի վրա։ Այս բնույթով Ադամովիչը շարունակել է Յուլիուշ Սլովեցկուն, օգտագործելով իր պոեզիայում մետաֆիզիկական և պատմափիլիսոփայական հարաբերապաշտություն, միևնույն ժամանակ ընդգծելով սոցիալական անարդարության իր տեսլականը։ Այս բնույթով Ադամովիչը առանձնանում է «Երիտասարդ Լեհաստան» շարժումից, հարում պոզիտիվիզմին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.